Փշաքեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Արճճախոտազգիներ (Plumbaginaceae)
Ենթաընտանիք Staticoideae
Տրիբա Staticeae
Ցեղ Փշաքեղ (Limonium)
Mill., 1754

Փշաքեղ (լատին․՝ Limonium), արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ փայտացող տերևածածկ ճյուղերով կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ[1], տեսակ։

Հայաստանում՝ 2(3) տեսակ, տարածված է Արարատյան գոգավորությունում և նախալեռնային շրջաններում, աճում է աղուտ հողերում, գետահովիտներում (850-1400 մ բարձրություններում), հանդիպում է Արարատի մարզում (Դաշտաքար գյուղի շրջակայք), աճում է ստորին լեռնային գոտու աղուտ և գիպսակիր հողերում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունի բարձրությունը 30-60 (80) սմ է։ Տերևները հիմնականում արմատամերձ են, գորշակապտականաչավուն, մսալի կամ կոշտ։

Ծաղկաբույլը մեկ կամ բազմածաղիկ հասկ է, ծաղիկները՝ մանր, մանուշակագույն կամ բաց մանուշակագույն։ Ծաղկում է հունիսին։

Պտուղը հակադիր ձվաձև է (բացվող փեղկերով կամ կլոր կափարիչով)։

Նշանակություն խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, ներկանյութեր։ Գեղազարդիչ է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ծանոթագրություննե խմբագրել

  1. Флора СССР, том 18… (см. раздел Литература).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշաքեղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշաքեղ» հոդվածին։