Վարդագույն երանգներով էտյուդ

«Վարդագույն երանգներով էտյուդը» Շերլոկ հեռուստասերիալի առաջին սերիան է, իսկ BBC One-ով և BBC HD-ով առաջին հեռարձակումը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 25-ին։ Այս սերիայում հեռուստադիտողը ծանոթանում է գլխավոր հերոսներին, և այս սերիայում լուծվում է սպանության առեղծվածը։ Այս սերիան մեծ մասամբ հիմնված է Շերլոկ Հոլմսի առաջին նովելի՝ «Ալ կարմիր գույներով էտյուդ»-ի վրա[1]։

Վարդագույն երանգներով էտյուդ
A Study in Pink
Изображение логотипа
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀիմքԱլ կարմիր գույներով էտյուդը
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ ՄաքԳիգան
Գլխավոր
դերերում
Բենեդիկտ Քամբերբեչ
Մարտին Ֆրիմեն
ՊրոդյուսերՍյու Վերչյու
ՍցենարիստՍտիվեն Մոֆաթ
ԵրաժշտությունԴևիդ Առնոլդ
Պատմվածքի վայրԼոնդոն և Շերլոկ Հոլմսի թանգարան
ՀեռուստաալիքBBC One
Հաջորդ«Կույր բանկիրը»
Պաշտոնական կայքէջ

Սերիան գրվել է Սթիվեն Մոֆաթի կողմից, ով հեռուստասերիալի համահեղինակն է[2][3][4]։ Սերիայի ռեժիսորն է Փոլ ՄակԳիգանը։ Ֆիլմերի դասակարգման բրիտանական խորհուրդը դասակարգել է այս սերիան 12-ի վկայականով (12 տարեկանից ցածր երեխաներին ցանկալի չէ դիտել)[5]։

Սյուժե խմբագրել

Դոկտոր Վաթսոնը (Մարտին Ֆրիմեն)՝ Բրիտանական բանակի բժիշկը՝ վիրավորված Աֆղանստանի պատերազմում (2001-այժմ), հանդիպում է Շերլոկ Հոլմսին (Բենեդիկտ Քամբերբեչ), ով փնտրում էր բնակարանակից Բեյքեր փողոցի 221B բնակարանը (սեփականատերն էր տիկին Հյուդսոնը) կիսելու համար։ Ոստիկանությունը՝ դետեկտիվ տեսուչ Լեսթրեյդի գլխավորությամբ, զբաղված էր մի շարք տարօրինակ մահերի բացահայտմամբ։ Այս դեպքերը Շերլոկը նկարագրում էր որպես «հերթական ինքնասպանություններ»։ Շերլոկը ուսումնասիրում է վերջին հանցագործության դեպքը, որի կենտրոնում էր վարդագույնի երանգներով հագնված մի կին՝ Ջենիֆեր Վիլսոնը։ Շերլոկը եզրակացնում է, որ Վիլսոնը հերթական ոչ հաջողակ ամուսնությամբ անհավատարիմ ամուսին է։ Ի տարբերություն այլ զոհերի, այս կինը գրառում էր թողել. նա հատակին քերծելով գրել էր «Rache»։ Շերլոկը ուշադրություն չի դարձնում դատաբժշկական փորձառուի՝ Անդերսոնի առաջարկին։ Անդերսոնը պնդում էր, որ այդ բառը գերմաներենից թարգմանաբար նշանակում է վրեժ և կարծում է, որ զոհը մինչև մահը չի հասցրել գրել իր ցանկացած բառը՝ «Rachel»: Շերլոկը գտնում է ցեխի հետքեր կնոջ ոտքերին և եզրակացնում է, որ այդ կինը քաղաքից չէ։ Ոստիկանությունը մարմնի հետ չի գտնում ճամպրուկ, սակայն Շերլոկը ավելի ուշ փնտրում և գտնում է այն մոտակայքում։ Դրա հետ մեկտեղ Ջոնը հեռախոսազանգ է ստանում, որից հետո նրան տանում են մի դատարկ պահեստ, որտեղ նա հանդիպում է այն մարդուն, ով պնդում է, որ Շերլոկի ոխերիմ թշնամին է։ Այդ մարդը Ջոնին առաջարկում է որոշակի գումար Շերլոկին լրտեսելու համար, բայց Ջոնը հրաժարվում է։

Երբ Ջոնը վերադառնում է 221B բնակարան, Շերլոկը խնդրում է նրան ուղարկել տեքստային հաղորդագրություն Վիլսոնի կորած հեռախոսին։ Շերլոկը հույս ուներ, որ հանցագործը կպատասխանի։ Մինչ նրանք սպասում էին տեղական ռեստորանում, Շերլոկը նկատում է մի կառք և հետապնդում է նրան՝ օգտագործելով Լոնդոնի փողոցների մասին ունեցած իր ընդարձակ գիտելիքները։ Բայց երբ վերջապես կառքը կանգ է առնում, Շերլոկը նկատում է, որ ուղևորը Հյուսիսային Ամերիկայից զբոսաշրջիկ է, ով քիչ առաջ է ժամանել Մեծ Բրիտանիա։ Շերլոկը շուտով ենթադրում է, որ «Rachel»-ը Վիլսոնի էլ-հասցեի ծածկագիրն է, և որ զոհը թողել է իր հեռախոսը հանցագործի մոտ, որպեսզի կարողանան հանցագործին գտնել GPS-ի միջոցով։ Միառժամանակ Ջոնը պարզում է, որ ազդանշանը գալիս է 221B-ի հասցեից։ Տիկին Հյուդսոնը հայտնում է Շերլոկին, որ տաքսին իրեն է սպասում։ Դրսում տաքսու վարորդը (Ֆիլ Դավիս) խոստովանում է, որ նա մի շարք սպանությունների հեղինակ է։ Բայց նաև ասում է, որ նա պարզապես խոսում է իր զոհերի հետ, և նրանք են ինքնասպան լինում։ Վարորդը մարտահրավեր է նետում Շերլոկին՝ առաջարկելով լուծել գլուխկոտրուկը։ Ավելի ուշ մի քոլեջի շենքում վարորդը ցույց է տալիս երկու փոքրիկ թափանցիկ շշեր, որոնց մեջ կային միանման դեղահաբեր։ Նա ասում է, որ այդ հաբերից մեկը թունավոր է, մյուսը՝ ոչ։ Եվ հրավիրում է իր զոհերին ընտրել մեկը՝ խոստանալով, որ մյուսն էլ կխմի հենց ինքը։ Իսկ եթե զոհը հրաժարվի, ապա նա ինքը ուղակի կսպանի զոհին։

Շերլոկը շուտով եզրակացնում է, որ վարորդը իր խորթ հայրն է։ Շերլոկը գիտեր, թե այդ մարդը երեք տարի առաջ մահացել էր։ Վարորդը հաստատում է, որ Շերլոկի «երկրպագուն» իրեն առաջարկել է հովանավորել այս գործը՝ ամեն սպանության համար վճարելով բավական գումար վարորդի երեխաներին։ Սակայն Շերլոկը հասկանում է, որ հրացանը իրականում կրակայրիչ է և փորձում է լքել այդ կառույցը։ Այնուամենայնիվ վարորդը առաջարկում է Շերլոկին փորձել լուծել այդ գլուխկոտրուկը։ Այդ ժամանակ Ջոնը գտնում է GPS-ի ազդանշանը հեռախոսի միջոցով և հետևելով փորձում է գտնել Շերլոկին։ Այդ կառույցի պատուհանից Ջոնը կրակում է վարորդին։ Շերլոկը հարցնում է մահացող վարորդին իր «երկրպագուի» անունը։ Եվ վարորդը տալիս է Մորիարտի անունը։ Ոստիկանությունը ժամանում է, իսկ Շերլոկը փորձում է բացահայտել, թե ով էր վարորդին կրակողը։ Սակայն շուտով հասկանում է, որ դա Ջոնն էր։ Վերցնում է վերջինիս, և նրանք գնում են այն մարդու մոտ, ով ավելի վաղ առևանգել էր Ջոնին։ Պարզվում է, որ այդ մարդը Շերլոկի ավագ եղբայրն է՝ Մայքրոֆթը (Մարկ Գատիս)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oglethorpe, Tim (2010 թ․ հուլիսի 23). «Sherlock's got sexy! With nicotine papers instead of a pipe and taxis replacing hansom cabs, the new TV Holmes is a very 21st century hero». Daily Mail. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  2. Seale, Jack (2012 թ․ ապրիլի 3). «Mark Gatiss: I'm proud of binned Sherlock pilot». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. Lawson, Mark (2010 թ․ սեպտեմբերի 2). «The rebirth of Sherlock: Comparing the pilot of hit detective series Sherlock to the finished product is highly revealing». The Guardian.
  4. Wightman, Catriona (2010 թ․ մայիսի 27). «BBC drops Sherlock Holmes pilot». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.
  5. «SHERLOCK - A STUDY IN PINK». BBFC. 2010 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել