Վարազդատ Սևոյան

հայ լուսանկարիչ

Վարազդատ Հմայակի Սևոյան (սեպտեմբերի 13, 1914(1914-09-13), Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 18, 1987(1987-09-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1961)։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1974)։

Վարազդատ Սևոյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1914(1914-09-13)
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 18, 1987(1987-09-18) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրԱվանգարդ
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Կենսագրություն

խմբագրել

Վարազդատ Սևոյանը ծնվել է 1914 թվականին Աշտարակում։ 1920 թվականին ընտանիքով տեղափոխվել են Վաղարշապատի շրջանի Խաթունարխ գյուղ։ 1926 թվականին ծննդյան տարեդարձին մորեղբորից նվեր է ստացել լուսանկարչական ապարատ և տարվել լուսանկարչությամբ։ 1935 թվականին հաստատվել է Երևանում։ Ավարտել է թիվ 1 ֆաբրիկա-գործարանային ուսումնարանը, աշխատել է տրամվայի պարկում, կարամել-մակարոնի ֆաբրիկայում որպես էլեկտրիկ[1]։ 1938 թվականին զորակոչվել է բանակ. 1941 թվականին զորացրված՝ մեկնել է ռազմաճակատ, մարտնչել իբրև ճակատային լուսանկարիչ ռազմաօդային ուժերի զորամասերում։ 1945 թվականին դարձել է «Ավանգարդ» թերթի ֆոտոթղթակիցը, կատարելագործել է մասնագիտական հմտությունները՝ դառնալով Հայաստանում գունավոր լուսանկարչության հիմնադիրներից մեկը[1]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Սևոյանը մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային լուսանկարչական ցուցահանդեսների[1]։

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել
  • Ցուցահանդես Սևոյանի 50-ամյակի, Արվեստի աշխատողի տուն, 1964
  • 1966 թվականին Բեյրութում կայացած ցուցահանդեսի նկարները նվիրել է տեղի հայկական համայնքին
  • «Ավանգարդ» թերթում աշխատելու 25-ամյակի կապակցությամբ ցուցահանդես, Ժուռնալիստի տուն, 1971
  • Ցուցահանդես Սևոյանի 60-ամյակի, Ճարտարապետի տուն, 1975
  • Հայր և որդի Սևոյանների ցուցահանդես, Ժուռնալիստների տուն, 1979
  • Ցուցահանդես, Երևան, 1984

Գրականություն

խմբագրել
  • Լուսանկարչական ապարատով՝ Հունաստանում։ Շարադրանքը և լուսանկարները՝ Վարազդատ Սևոյանի։ «Գարուն», 1967 թ., № 3, էջ 71-73։
  • Լուսանկարչական ապարատով՝ Կիպրոսում և Եգիպտոսում։ «Գարուն», 1967 թ., № 4, էջ 72-73։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007