Սեյրանյան Վարազդատ Մուշեղի (մարտի 30, 1963(1963-03-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ակնաբան-միկրովիրաբույժ։ Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1989

Վարազդատ Սեյրանյան
Ծնվել էմարտի 30, 1963(1963-03-30) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունակնաբույժ

Ընդհանուր գործունեություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1986)։ Վերապատրաստվել Չեխիայում (1994), Դանիայում (1998), ԱՄՆ-ում (2002), մասնակցել ամերիկյան ակնաբույժների համաժողովին (20021986-1990 թթ.-ին աշխատել է Հանրապետական ակնաբուժական կենտրոնում, Երևանի Շահումյանի շրջանի շտապ բուժօգնությունում, ՀՀ Բաղրամյանի, Արագածի շրջաններում, 1990 թ.-ից՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։

Ռազմաբժշկական գործունեություն խմբագրել

1992-1997 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, եղել Սիսիանի կայազորային հրապիտալի ակնաբուժական բաժանմունքի և ընդունարանի պետ։

Գործունեությունը Հայաստանում և Արցախում խմբագրել

1991 թվականի սեպտեմբերին կամավոր մեկնել է Արցախի Շահումյանի շրջան, 1994 թ.-ի եռամսյա հավաքին և այնուհետև՝ Ստեփանակերտ, մասնակցել է հիվանդ, վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների բուժօգնության աշխատանքներին, վիրահատել հարյուրավոր ազատամարտիկների։ 1997 թ.-ից Ստեփանակերտում, Հայաստանի Արագածոտնի, Սյունիքի և Շիարկի մարզերում առաջինն է կատարել աչքի վիրահատություն՝ ներակնային ոսպնյակների տեղադրումով։

Աշխատություններ խմբագրել

Աշխատությունները վերաբերում են Արցախի, Հայաստանի Սիսիանի և Մեղրիի ենթաշրջաններում տարածված աչքի հիվանդությունների ուսումնասիրության և բուժման խնդիրներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։