Վարազդատ Զատիկյան
Վարազդատ Մյասնիկի Զատիկյան (ապրիլի 10, 1959, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2018), Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր հայ քաղաքական գործիչ, ըմբշամարտի մարզիչ Վահան Զատիկյանի կրտսեր եղբայրը։
Վարազդատ Զատիկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1959 |
Ծննդավայր | Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 17, 2018 (59 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայբուսակ (2000) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կենսագրություն խմբագրել
Վարազդատ Զատիկյանը ծնվել է 1959 թվականի ապրիլի 10-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում։ 2000 թվականին ավարտել է Երևանի «Հայբուսակ» ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1979-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981-1982 թվականներին Երևանի մետաքսի կոմբինատում աշխատել է էլեկտրիկ-փականագործ, 1982-1983 թվականներին գրադարանային կոլեկտորում՝ բանվոր, 1983-1986 թվականներին «Անուշ» ԱՄ-ում՝ էլեկտրավերանորոգող, բրիգադիր, փականագործ, պահեստապետ։ 1986-1990 թվականներին «Անահիտ» կոոպերատիվում եղել է բանվոր, 1990-200 թվականներն «Անուշ» ԱՄ-ում՝ արտադրամասի պետ։ 2000 թվականի մայիսի 21-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 16 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում ընդգրկված չէ։ Եղել է ՀՀԿ անդամ[1]։
Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ի գիշերը[2]։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած էր, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Վարազդատ Զատիկյան | ArmNew News». armnew.news. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.