Վասիլ Վարդանյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վասիլ Ավետի Վարդանյան, (դեկտեմբերի 15 դեկտեմբերի 28, 1910, Կարս - 10 նոյեմբերի, 1993, Երևան), հայ խորհրդային բեմանկարիչ, գեղանկարիչ[1]։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966

Վասիլ Վարդանյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1910(1910-12-15)
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 10, 1993(1993-11-10) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել
 

Սովորել է ՎԽՈԻՏԵԻՆ-ում (1926-1930 թթ.)։ 1930 թվականից ապրել է Երևանում։ Որպես բեմանկարիչ աշխատել է հանրապետության թատրոններում։ 1953 թվականից՝ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի (Մոսկվա) ՀԽՍՀ տաղավարի գլխավոր նկարիչ, միաժամանակ բեմադրություններ է ձևավորել երկրի թատրոններում։ 1969 թվականից եղել է Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչ։ Վարդանյանը շուրջ 250 բեմադրությունների գեղարվեստական ձևավորումների հեղինակ է։ 1932 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային (այդ թվում՝ Բրյուսելի 1958 թվականի համաշխարհային) ցուցահանդեսներին։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1942, 1948 թթ.), Մոսկվայում (1970 թ.)[2]։

Գեղարվեստական լավագույն ձևավորումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Риэаев С․, Василий Вартанян,Ереван, 1976

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայ մարդ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. «Zarkfoundation - Վասիլ Վարդանյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 322