Վասիլի Սրեդին (ռուս.՝ Васи́лий Дми́триевич Сре́дин, օգոստոսի 24, 1948(1948-08-24), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2002(2002-01-08), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։

Վասիլի Սրեդին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 24, 1948(1948-08-24)
Ծննդավայր Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հունվարի 8, 2002(2002-01-08) (53 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
 
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1972 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1972-1983 թվականներ՝ աշխատել է ԱՄՆ-ի և Կամերունի ԽՍՀՄ դեսպանատներում։
  • 1983-1989 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, խորհրդական, վարիչ։
  • 1989-1990 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ԱՄՆ-ի և Կանադայի վարչության բաժնի վարիչ, պետի տեղակալ։
  • 1990-1996 թվականներ՝ Կանադայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1996-1997 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1997-1998 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն։
  • 1998 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2001 թվականի հոկտեմբերի 17-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ պետական քարտուղար[1][2]։
  • 1999 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2002 թվականի հունվարի 8-ը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մերձավորարևելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ[3]։
  • 1999 թվականի նոյեմբերից մինչև 2000 թվականը եղել է Ռուսաստանի դաշնության ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում։ Շատ անգամ ղեկավարել Է Ռուսաստանի պատվիրակությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր կոմիտեի նստաշրջաններում, մերձավորարևելյան կարգավորման շուրջ բանակցություններում։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի հոկտեմբերի 1)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1998 թվականի ապրիլի 17)[5]

Ծանոթագրություններ խմբագրել