«Վասիլի Սուրիկով» (ռուս.՝ «Василий Суриков»), պատմակենսագրական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Ռիբակովը[1][2][3][4] «Մոսֆիլմ»  կինոստուդիայում 1959 թվականին։ Ֆիլմը պատմում է ռուս հայտնի գեղանկարիչ Վասիլի Իվանովիչ Սուրիկովի կյանքի երկու տասնամյակի մասին[5]։ Նրա կենսագրության վերաբերյալ փաստերը ներկայացվում են կինոժապավենին հատուկ գրական-գեղարվեստական մեկնաբանությամբ։

Վասիլի Սուրիկով
ռուս.՝ Василий Суриков
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Ռիբակով
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի և Վասիլի Յակովլև
ԴերակատարներԵվգենի Լազարև և Լարիսա Կադոչնիկովա
ՕպերատորԳաբրիել Եղիազարով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն94 րոպե

Սյուժե խմբագրել

1860-ական թվականների վերջին Կրասնոյարսկից մեկենաս, ոսկու արդյունաբերող Պ. Ի. Կուզնեցովի ֆինանսական աջակցության շնորհիվ տաղանդավոր պատանի Վասիլի Սուրիկովը մեկնում է Սանկտ Պետերբուրգ և եռամսյա պատրաստությունից հետո քննություններ է հանձնում Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար։

Չնայած նրան, որ Սուրիկովի առաջին մեծ նկարը՝ «Ստրելեցների մահապատժի առավոտը», գնել է Տրետյակովը, յուրաքանչյուր հաջորդ աշխատանքը, Սուրիկովի՝ ինքն իր հանդեպ ունեցած բարձր պահանջկոտության պատճառով ավելի շատ ժամանակ ու ջանք էր պահանջում։

Նկարչի հավատարիմ օգնականը եղել է նրա կինը՝ Լիզան, ում անժամանակ մահը առիթ է հանդիսացել հայրենի Կրասնոյարսկ վերադառնալու համար։ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունից նրա ընկերներ Իլյա Եֆիմովիչ Ռեպինը և Իվան Նիկոլաևիչ Կրամսկոյը միշտ պատրաստ են տալ ընկերական խորհուրդ և անհրաժեշտ աջակցություն։

Որոշ ժամանակ Սուրիկովը մտերիմ է եղել Ալեքսեյ Լունյովի հետ, որը խոստումնալից նկարիչ էր, սակայն իր տաղանդը վատնել է փոքր սրահների պատվերների վրա։ Լունյովի վառ ստեղծագործական տաղանդը տխուր վախճան է ունեցել, և նա կյանքն ավարտել է ցավալի խելագարությամբ ։

Սուրիկովի՝ «Մենշչիկովը Բերյոզովոյում» նկարի համար բնորդի տանջալի որոնումներն արդյունք են տվել, նա խանդավառությամբ է աշխատում մասշտաբային կտավի վրա և  հետագայում ստանձնում է ռուսական եկեղեցական պառակտման պատմությունից բարդ սյուժեի մարմնավորումը։

Դերերում խմբագրել

  • Եվգենի Լազարև – Վասիլի Իվանովիչ Սուրիկով
  • Լարիսա Կադոչնիկովա – Ելիզավետա Ավգուստովնա Սուրիկովա, նկարչի կինը
  • Լեոնիդ Գալլիս – Օգոստոս Շարե, Լիլիայի հայրը
  • Գենադի Յուդին – Ալեքսեյ Ալեքսեևիչ Լունյով
  • Գեորգի ՎիցինԻլյա Եֆիմովիչ Ռեպին
  • Իվան Կուդրյավցև – Իվան Նիկոլաևիչ Կրամսկոյ
  • Անատոլի Ֆեդորինով – Պավել Տրետյակով
  • Վլադիմիր Մարուտա – Նևենգլովսկի, մաթեմատիկայի ուսուցիչ
  • Վլադիմիր Բելոկուրով – Պյոտր Կուզնեցով, մեկենաս
  • Գեորգի Չեռնովոլենկո – Նիկոլայ Վասիլևիչ Գրեբնև
  • Նիկոլայ Սերգեև – սևամորուք
  • Անատոլի Կուբացկի – Տյուլկին
  • Նիկոլայ Գորլով – Կուզմա, բնորդ
  • Վլադիմիր Պիցեկ – գերեզանափոր
  • Վլադիմիր Կաշպուր – խենթ
  • Յակով Լենց – նկարչության ուսուցիչ
  • Գեորգի Միլյար – ծպտյալ
  • Եվգենի Մորգունով[6]ձյունե քաղաքի պարետ
  • Բորիս Տերենտև – Իվան Իվանովիչ Շիշկին
  • Միխայիլ Պոգորժելսկի – կայսր Ալեքսանդր III
  • Վլադիմիր Կիրիլին – լուսավորության նախարար

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի, գեղանկարչության ակադեմիկոս Վասիլի Յակովլևի մասնակցությամբ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Անատոլի Ռիբակով
  • Բեմադրող օպերատոր՝ Գաբրիել Եղիազարով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Յուրովսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Վիտալի Գլադնիկով, Ալեքսեյ Պարխոմենկո

Ծանոթագրություններ խմբագրել