Վասիլի Անդրեևիչ Շելգունով (ռուս.՝ Василий Андреевич Шелгунов, օգոստոսի 20, 1867(1867-08-20) կամ 1867, Slavkovichi, Ռուսաստան - ապրիլի 2, 1939(1939-04-02) կամ 1939), ռուս և խորհրդային քաղաքական գործիչ, հեղափոխական շարժումների մասնակից։

Վասիլի Շելգունով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1867(1867-08-20) կամ 1867
ԾննդավայրSlavkovichi, Ռուսաստան
Մահացել էապրիլի 2, 1939(1939-04-02) կամ 1939
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հեղափոխական
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
ԱնդամությունAll-Union Society of Old Bolsheviks?
 Vasily Shelgunov Վիքիպահեստում

Տոչիսկու խմբի, ապա՝ Բրուսնեի խմբի, 1893 թվականից՝ Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» անդամ։ 1895 թվականին ձերբակալվել և աքսորվել է։ 1900 թվականից եղել է ՌՍԴ(բ)Կ Եկատերինոսլավի, 1902-1904 թվականներին՝ Բաքվի կոմիտեների անդամ։ 1904 թվականին մեկնել է Պետերբուրգ՝ բուժման։ Այդ շրջանում ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի հանձնարարությամբ կատարել է ագիտացիոն աշխատանք։ 1905 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է, բանտում (1906 թվականին) լրիվ կուրացել։ Ռեակցիայի տարիներին (1908-1910) կատարել է կուսակցական աշխատանքներ։ 1911 թվականին եղել է «Զվեզդա» («Звезда») բոլշևիկյան թերթի պաշտոնական խմբագիր, 1912 թվականին մասնակցել է «Պրավդա» թերթի ստեղծմանը, 1912-1916 թվականներին եղել է վարչական աքսորում՝ Հյուսիսային Կովկասում։ 1917 թվականին ՌՍԴԲ(բ) կ Պետրոգրադի կոմիտեի ագիտկոլեգիայի, 1918 թվականին՝ Մոսկվայի կոմիտեի անդամ, 1918-1920 թվականներին ընդհատակյա աշխատանք է կատարել Կուբանում։ 1920 թվականից աշխատել է Մոսկվայում։ Մասնակցել է Կոմինտերնի 2-րդ կոնգրեսին (1920)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 476