Վասիլի Կատանով

ռուս խորհրդային գրող, արձակագիր, հրապարակախոս և բանաստեղծ

Վասիլի Միխայլովիչ Կատանով (ռուս.՝ Василий Михайлович Катанов, հուլիսի 17, 1930(1930-07-17), Օրլովսկի շրջան, Oryol Okrug, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2020(2020-11-23), Օրյոլ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, արձակագիր, հրապարակախոս և բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1966)։ Օրյոլի մարզային գրողների կազմակերպության ղեկավար (1973-1982)։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989)։

Վասիլի Կատանով
Ծնվել էհուլիսի 17, 1930(1930-07-17)
ԾննդավայրՕրլովսկի շրջան, Oryol Okrug, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 23, 2020(2020-11-23) (90 տարեկան)
Վախճանի վայրՕրյոլ, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, արձակագիր, հրապարակախոս և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
և ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Վասիլի Կատանովը ծնվել է 1930 թվականի հուլիսի 17-ին, Օրյոլի մարզի Օրլովսկի շրջանի Ֆոմինկի գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1950-1955 թվականներին սովորել է Օրյոլի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1955-1973 թվականներին աշխատել է Օրյոլի տպագիր մամուլում, այդ թվում՝ «Օրյոլսկայա պրավդա» թերթում` որպես խմբագրակազմի աշխատակից։ 1973-1982 թվականներին եղել է Օրյոլի գրողների մարզային կազմակերպության ղեկավար, 1982-1990 թվականներին` Պրիոկսկի գրահրատարակչության Օրյոլի բաժանմունքի խմբագիրը[1][2]։

1966 թվականից անդամակցել է ԽՍՀՄ գրողների միությանը։ 1949 թվականին Կատանովը գրել է «Հայրենիք» առաջին բանաստեղծական ստեղծագործությունը, որը տպագրվել է շրջանային թերթերում։ 1961 թվականին լույս է տեսել գրողի «Քամին պարտեզում» բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Այնուհետև լույս են տեսել «Կոլոսովների ընտանիքը» (1963), «Ծիածան» (1964), «Ռոձևիչ-Բելեվիչ» (1966), «Հազարան բլբուլ» (1967), «Ֆերապոնտ Զախարկին» և «Միշտ ինձ հետ» (1968), «Անտառային հեռախոս», «Կարուսել» «Անտառային հեռախոս» (1969), «Կեչիների ցոլքը» (1971), «Սպիտակ պուրակ» և «Պապիկի տունը» (1974), «Ընկերներ ողջ կյանքում» (1975), «Իմ դաշտերի հեռաստանը» (1980),« Ռակիտան լճակի կողքին» (1981), «Երեկոյան խոսակցություններ», «Կենդանի նամակներ», «Լուսաբացը պատուհանում» (1987), «Օրլովյան եղելություն» (1988), «Միչման Պանյուշկին» (1989), «Սարյակները թռելել են» և «Ռուսական երկնքի տակ» (1991), «Հայրենի եզերքներ» և «Մի անգամ Օրյոլում» (1993),«Սաբուրովյան ամրոց», «Ռուսական հոգի»(1995),«Ցարական թագ» (1999), «Զմիևսկի երկրամաս» (2001), «Պոկրովսկիի երկրամաս» (2002), «Հազարան բլբուլ» (2004), «Դյուցազնական ուղեկալ»(2006), «Մանկության ափը» (2010) գրքերը։ Գրողի ստեղծագործությունները հրատարակվել են այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են «Современник», «Малыш», «Приокское книжное издательство», «Вешние воды» և տպագրվել տարբեր թերթերում ու ամսագրերում, ինչպիսիք են` «Советская Россия», «Наш современник», «Литературная Россия», «Нева», «Октябрь», «Смена»[1][2]:

1989 թվականի դեկտեմբերի 28-ին ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության Նախագահի հրամանագրով «Սովետական մշակույթի բնագավառում ծառայությունների և երկարատև գործունեության համար» Վասիլի Կատանովին շնորհվել է ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում[3]։

Մահացել է 2020 թվականի նոյեմբերի 23-ին Օրյոլ քաղաքում՝ 91 տարեկան հասակում[4]։

Մատենագիտություն խմբագրել

  • Ветер в саду : Стихи. - Орел : Кн. изд-во, 1961 г. — 55 с.
  • Семья Колосовых : Очерк. - Орел : Кн. изд-во, 1963 г. — 26 с.
  • Всегда со мной : Стихи. - Тула : «Приокское книжное издательство», 1968 г. — 56 с.
  • Ферапонт Захаркин. - Тула : Приок. кн. изд-во, 1968 г. — 36 с.
  • Березовые блики : Стихи / Василий Катанов. - Тула : Приок. кн. изд-во, 1971 г. — 78 с.
  • Белая роща: Стихи / Рис. Ю. Копейко. - Москва : «Малыш», 1974 г. — 16 с.
  • Друзья на всю жизнь : Заметки книголюба. - Тула : Приок. кн. изд-во, 1975 г. — 150 с.
  • Заря в окне : Стихи / Василий Катанов. - Тула : Приок. кн. изд-во, 1979 г. — 118 с.
  • Даль моих полей : Стихи / Василий Катанов. - М. : «Современник», 1980 г. — 96 с.
  • Вечерние беседы / В. М. Катанов. - Тула : Приокское кн. изд-во, 1984 г. — 287 с.
  • Живые письмена : Заметки книголюба / Василий Катанов. - Тула : Приок. кн. изд-во, 1987 г. — 351 с.
  • Орловские были : Страницы истории родного края / В. Катанов. - Тула : Приок. кн. изд-во, 1989 г. — 366 с. — ISBN 5-7639-0074-X
  • Под русским небом : Стихи и поэмы / Василий Катанов. - Орел : Орлов. обл. орг. о-ва "Книга", 1991 г. — 125 с. — ISBN 5-89963-004-3
  • Родные дали : Повесть-воспоминание / Василий Катанов. - Орел : МП "Простор", 1993 г. — 161 с. — ISBN 5-88559-025-7
  • Однажды в Орле / В. Катанов. - Орел : Вешние воды, 1993 г. — 512 с. — ISBN 5-87295-012-8
  • Русская душа : Сборник / Василий Катанов; [Худож. В. Неделин]. - Орел : Вешние воды, Б. г. 1995 г. — 461 с. — ISBN 5-87295-034-9
  • Сабуровская крепость : Ист. роман о рус. полководце Н. М. Каменском / Василий Катанов. - Орел : «Вешние воды», Б. г. 1996 г. — 407 с. (Лауреаты премий Союза писателей России). — ISBN 5-87295-052-7
  • Царский венец / Василий Катанов. - Орел : Вешние воды, 1999 г. — 669 с. (Лауреаты литературных премий России). — ISBN 5-87295-090-X
  • Змиевский край / В. М. Катанов. - 2. изд., доп. - Орел : Орелиздат, 2001 г. — 295 с. — ISBN 5-87025-057-9
  • Жар-птица / Василий Катанов. - Орел : Вешние воды, 2004 г. — 563 с. — ISBN 5-87295-157-4
  • Богатырская застава : книга стихов и поэм / В. М. Катанов. - Орел : Вешние воды, 2006 г. — 695 с. — ISBN 5-87295-206-6
  • Берег детства : книга для детей / В. М. Катанов ; [худож. Л. Е. Жмакина]. - Орел : Вешние воды, 2010 г. — 439 с. — ISBN 978-5-87295-250-3
  • История Орловского края: в очерках, в стихах, в воспоминаниях / Василий Катанов. - Орел : Орлик, 2012 г. — 355 с. — ISBN 978-5-91468-115-6
  • Учитель : поэма / В. М. Катанов. - Орёл : А. Воробьев, 2018 г. — 113 с. — ISBN 978-5-91468-261-0[5]

Պարգևներ խմբագրել

  • Պատվո նշան շքանշան (2001 - «Ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում երկար տարիների բեղմնավոր գործունեության համար»)[6],
  • Բարեկամության շքանշան (2001 - «Մշակույթի և արվեստի ոլորտում երկար տարիների բեղմնավոր գործունեության և ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար»)[7]։

Կոչումներ խմբագրել

  • ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (28.12.1989 - «Խորհրդային մշակույթի բնագավառում ծառայությունների և երկարատև գործունեության համար»)[3]։

Մրցանակներ խմբագրել

  • Ն. Մ. Կարամզինի անվան «Հայրենագիտության համար» Ն. Մ. Կարամզինի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր (1994 - «Մեկ անգամ Օրյոլում» գրքի համար)[8],
  • «Вешние воды» համառուսական գրական մրցանակի դափնեկիր (2002)[2],
  • Ա. Ա. Ֆետի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր (2010)[2]։

Գրականություն խմբագրել

  • Русские писатели. Современная эпоха / Вячеслав Огрызко. - М. : Литературная Россия, 2004 г. — 544 с. — С.227
  • Писатели Орловского края. XX век : Хрестоматия / [Сост.: Бельская А.А. и др.]; Под ред. Е.М. Волкова. - Орел : Веш. воды, 2001 г. — 939 c. — ISBN 5-87295-124-8
  • Русские советские писатели: Материалы для биогр. словаря, 1917—1967 / Н. Мацуев; Вступит. статья В. В. Гуры. - М. : «Советский писатель», 1981 г. — 255 с. — С.103

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Русские писатели. Современная эпоха / Вячеслав Огрызко. - М. : Литературная Россия, 2004 г. — 544 с. — С.227
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Катанов Василий Михайлович». Орловский Дом литераторов. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  3. 3,0 3,1 Ведомости Верховного совета РСФСР / Государственное издательство РСФСР, М.: 1990. — С.23
  4. «Сегодня ушел из жизни известный орловский поэт, прозаик и краевед Василий Катанов». «Орловское информбюро». Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  5. «Катанов, Василий Михайлович». РГБ. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  6. «Указ Президента Российской Федерации от 30.11.2011 г. № 1556». Президент России. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  7. «Указ Президента Российской Федерации от 06.09.2001 г. № 1106». Президент России. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  8. «Электронная библиотека писателей Орла — В. М. Катанов». ЦБС города Орла. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել