Վասիլի Դոկուչաև
Վասիլի Վասիլևիչ Դոկուչաև (ռուս.՝ Василий Васильевич Докучаев, փետրվարի 17 (մարտի 1), 1846, Միլյուկովո, Սիչևսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26 (նոյեմբերի 8), 1903, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս բնախույզ, ժամանակակից հողագիտության և գոտիական ագրոնոմիայի հիմնադիրը։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բնական գիտությունների բաժինը (1871)։ 1883 թվականից Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։ «Ռուսական սևահող» (1883) աշխատության մեջ հիմնավորել ու ձևակերպել է հողագիտության հիմնական դրույթները, տվել հողի առաջին գիտական բնորոշումը, առաջարկել նոր դասակարգում, ուսումնասիրման պրոֆիլային՝ դասական մեթոդ, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում։ Դոկուչաևը ուսումնասիրել է հողերի աշխարհագրական դասավորման գոտիականության օրինաչափությունը, երաշտի պատճառները և մշակել դրա դեմ պայքարի միջոցների համալիր՝ դաշտապաշտպան անտառաշերտեր, բազմամյա խոտաբույսերի մշակում, ցանքաշրջանառություն, ջրերի արդյունավետ օգտագործում։ 1946 թվականից սահմանված է Վասիլ Վասիլևիչ Դոկուչաևի անվան ոսկե մեդալ ու մրցանակ, որը շնորհում է ԽՍՀՄ ԳԱ Նախագահությունը։
ԳրականությունԽմբագրել
- Читчян А․ И․, В․ В․ Докучаев, Е․, 1946
- Кирьянов Р Ф․, В․ В․ Докучаев, М․, 1966․
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Докучаев Василий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 431)։ |