Վասիլի Սաֆրոնովիչ Գոնչարով (ռուս.՝ Василий Сафронович Гончаров, 1894, Դոլգի (Մարտինովսկի շրջան), Q4278385?, Մարտինովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 1941(1941-09-11), Zaborov'e, Q4416010?, Վալդայսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Կարմիր բանակի գեներալ-մայոր, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1921, 1921)։

Վասիլի Գոնչարով
1894 - սեպտեմբերի 11, 1941(1941-09-11)
ԾննդավայրԴոլգի (Մարտինովսկի շրջան), Q4278385?, Մարտինովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
Մահվան վայրZaborov'e, Q4416010?, Վալդայսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
Զորամաս34th Army (Soviet Union)?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936)
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Գոնչարովը ծնվել է 1894 թվականի մարտին Վոյսկա Դոնսկի մարզի Սալսկի շրջանի Դոլգի խուտորում, գյուղացու ընտանիքում։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո աշխատել է գյուղատնտեսությունում։ 1916 թվականի փետրվարին Գոնչարովը զորակոչվել է ցարական բանակ ծառայության։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, Թուրքական ռազմաճակատում եղել հրետանավոր։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ղեկավարել է դիվիզիայի կոմիտեն։ 1918 թվականի փետրվարին ծառայության է անցել Բանվորա-Գյուղացիական Կարմիր բանակում։ Քաղաքացիական պատերազմի մարտերին մասնակցել է որպես հրետանային վաշտի մարտկոցի հրամանատար։ 1919 թվականին մարտերի ժամանակ ծանր կոնտուզիայի է ենթարկվել։ Բազմիցս աչքի է ընկել մարտերում[1]։ Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 41 հրամանով 1921 թվականին 4-րդ հեծյալ- հրետանային դիվիզոնի մարտկոցի հրամանատար Վասիլի Գոնչարովը պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի շքանշանով[2]։

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Գոնչարովը շարունակում է ծառայությունը Բանվորա-Գյուղացիական Կարմիր բանակում։ 1924 թվականին ավարտել է հրամանատարական կազմի Բարձրագույն հրետանային դպրոցը, 1931 թվականին՝ հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները, 1936 թվականին՝ Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Եղել է Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի 34-րդ բանակի հրետանու հրամանատար։

Լև Մեխլիսի հրամանով 1941 թվականի սեպտեմբերի 11-ին Գոնչարովը գնդակահարվել է բանակի շտաբի շարքի առաջ արտադատական կարգով, ռազմաճակատի հրամանատարության հրամանը չկատարելու և ռազմական տեխնիկան փրկելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար։

2002 թվականի հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության Գլխավոր ռազմական դատախազության որոշմամբ Գոնչարովը ճանաչվել է չհիմնավորված ռեպրեսիաների զոհ և հետմահու ամբողջությամբ արդարացվել[1]։ Որոշ տվյալներով թաղված է Նովգորոդի մարզի Վալդայսկի շրջանի Զաբորովյե գյուղի մոտ[3]։

Գրականություն խմբագրել

  • Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием. — Воениздат, 1926.
  • Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные). 1937—1941 : Биографический словарь. — М., 2012.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА.
  2. Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием.
  3. Шинина М. (12.5.2013). ««Белые пятна» Валдайских высот» (ռուսերեն). [1]. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)