Վառեն Զաիր-Էմրի (ֆր.՝ Warren Zaïre-Emery, մարտի 8, 2006(2006-03-08)[1], Մոնթրեյ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Վառեն Զաիր-Էմրի
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 2006(2006-03-08)[1] (18 տարեկան)
Ծննդավայր Մոնթրեյ
Հասակ 1,78 մետր
Դիրք հենակետային կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Վաղ տարիքից հանդես է եկել «Օբերվիլյե» ֆուտբոլային ակումբի մանկական թիմում։ 2014 թվականին միացել է «Պարի Սեն Ժերմեն» ակումբի ֆուտբոլային ակադեմիային[2]։ 2021/22 մրցաշրջանում 15-ամյա ֆուտբոլիստն արդեն ակտիվորեն խաղացել է «Պարի Սեն Ժերմենի» մինչև 19 տարեկանների թիմում[3]։ 2022 թվականի օգոստոսի 6-ին իր նորամուտն է նշել «փարիզցիների» հիմնական կազմում «Կլերմոնի» դեմ ֆրանսիական Լիգա 1-ի խաղում [4]։ Դարձել է «Պարի Սեն Ժերմենի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ խաղադաշտ դուրս գալով 16 տարեկան և 151 օրականում[5]։

Կարերիա հավաքականում

խմբագրել

2021 թվականին նորամուտն է նշել Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքականում։ Հաջորդ տարի խաղացել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների հավաքականում։ 2022 թվականի հունիսի 1-ին հաղթել է Եվրոպայի պատանեկան (մինչև 17 տարեկան) առաջնությունում՝ եզրափակիչ խաղում հաղթելով Նիդեռլանդների հավաքականին։ Հանդես է եկել նաև Ֆրանսիայի Մ-18, Մ-19 և Մ-21 հավաքականներում[2]։

2023 թվականի նոյեմբերի 18-ին Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Ֆրանսիայի գլխավոր հավաքականում՝ աչքի ընկնելով խփած գոլով[6]։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

Տվյալները ներկայացված են 2024 թվականի մարտի 17-ի դրությամբ[7]։

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[8] Գավաթ[9] Եվրագավաթներ[10] Այլ[11] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարի Սեն Ժերմեն 2022/23 26 2 2 0 3 0 0 0 31 2
2023/24 22 2 3 0 7 1 1 0 33 3
Ընդամենը կարիերայի ընթացքում 48 4 5 0 10 1 0 1 64 5

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային ձեռքբերումներ

խմբագրել

«Պարի Սեն Ժերմեն»

Ֆրանսիայի հավաքական (Մ-17)
  • Եվրոպայի առաջնության հաղթող (մինչև 17 տարեկան)՝ 2022

Անձնական ձեռքբերումներ

խմբագրել
  • Ֆրանսիայի Լիգա 1-ի 2023/24 մրցաշրջանի երիտասարդ խաղացող[12]
  • Ընդգրկվել է Ֆրանսիայի Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականում՝ 2023/24[13]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.fff.fr/equipe-nationale/joueur/10466-zaire-emery-warren/fiche.html
  2. 2,0 2,1 «Warren Zaïre-Emery». Fédération Française de Football (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-18-ին. Վերցված է 2022-06-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Quarez, Benjamin. (2022-03-15). «Warren Zaïre-Emery, 16 ans, le nouveau phénomène du PSG: «C'est sûrement ce que j'ai vu de mieux»». Le Parisien (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-01-ին. Վերցված է 2022-06-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Clermont vs. PSG». Soccerway (անգլերեն). 2022-08-06. Արխիվացված է օրիգինալից 2022-08-06-ին. Վերցված է 2022-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Zaïre-Emery devient le plus jeune joueur de l'histoire du PSG». L’Équipe (ֆրանսերեն). 2022-08-06. Արխիվացված է օրիգինալից 2022-08-07-ին. Վերցված է 2022-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «France debut goal shows why PSG's young superstar Warren Zaire-Emery is so special». CBS Sports (անգլերեն). 2023-11-18. Արխիվացված օրիգինալից 2023-11-19-ին. Վերցված է 2023-11-19-ին.
  7. «Warren Zaïre-Emery». Soccerway (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-10-ին. Վերցված է 2023-11-19-ին.
  8. Французская Лига 1.
  9. Кубок Франции.
  10. Лига чемпионов УЕФА.
  11. Суперкубок Франции.
  12. «Warren Zaïre-Emery, élu meilleur espoir de l'année: «Très content de recevoir ce trophée»». L’Équipe (ֆրանսերեն). 2024-05-14.
  13. «Trophées UNFP: sept joueurs du PSG dans l'équipe type de la saison 2023-2024 en Ligue 1». L’Équipe (ֆրանսերեն). 2024-05-14.

Արտաքին հղումներ

խմբագրել