Վան Ցյան (չինարեն ավանդ. 汪强, հեշտ. 汪强 , պինին: Wāng Qiáng հուլիսի 23, 1984(1984-07-23) կամ հուլիսի 23, 1982(1982-07-23)[1], Դալյան, Լյաոնին, Չինաստան), չինացի ֆուտբոլիստ։ «Շանդուն Լունեն» ֆուտբոլային ակումբի պաշտպան։
|
---|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Չինաստան |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հուլիսի 23, 1984(1984-07-23) (39 տարեկան) կամ հուլիսի 23, 1982(1982-07-23)[1] (41 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Կաղապար:ՉԺՀ Լյաոնին |
---|
Հասակ |
185 |
---|
Քաշ |
76 կիլոգրամ |
---|
Դիրք |
պաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Շանդուն Լունեն |
---|
Համար |
5 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վան Ցյանը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2003 թվականին «Շենյան Գինդե» ակումբում որպես պաշտպան՝ ի վիճակի լինելով խաղալու տարբեր դիրքերում։ 2005 թվականի մրցաշրջանում դարձել է հիմնական կազմի խաղացող, խաղացել է Չինաստանի առաջնության բոլոր 21 խաղերում[2]։ Այն ժամանակ, երբ «Շենյան Գինդե»-ն մշտապես պայքարում էր գոյատևման համար, մարզիկը 2006 թվականի հուլիսի 22-ին «Ինտեր Սիան»-ի դեմ խաղում խփեց իր առաջին գոլը, իսկ խաղն ավարտվեց իր թիմի օգտին՝ 2:1 հաշվով[3]։ 2007 թվականի մրցաշրջանից առաջ թիմը տեղափոխվեց Չանշա և վերանվանվեց «Չանշա Գինդե», սակայն Վան Ցյանը շարունակեց հանդես գալ ակումբի կազմում, ինչպես նաև օգնեց ակումբին բարելավել անցած մրցաշրջանի արդյունքները, որի հետևանքով թիմը զբաղեցրեց տասներորդ տեղը[4]։ Վան Ցյանը թիմի հիմնական կազմում հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ հաջորդ մրցաշրջանում դարձել է թիմի ավագը։ Այդուհանդերձ թիմի ելույթները առաջվա նման անհաջող էին, իսկ 2010 թվականի մրցաշրջանում ակումբը դուրս մնաց էլիտար դիվիզիոնից[5]։ 2011 թվականի մրցաշրջանից առաջ Սուպերլիգայի չեմպիոն «Շանդուն Լունեն» թիմը մարզիկի նկատմամբ իրավունքը գնեց 5 մլն. յուանով[6]։
Վան Ցյանը միջազգային կարիերայում առաջին անգամ խաղացել է Պաղեստինի թիմի դեմ ազգային հավաքականի կազմում, 2009 թվականի հուլիսի 18-ին, որն ավարտվել է չինական թիմի օգտին՝ 3:1 հաշվով[7]։ Այս խաղից հետո Վան Ցյանը դարձավ հիմնական կազմի խաղացող, կանչեցին մասնակցելու Արևելյան Ասիայի 2010 թվականի առաջնությանը։ 2011 թվականին մասնակցել է Ասիայի Գավաթին։