Վան Սին (չինարեն՝ 王兴, փետրվարի 18, 1979(1979-02-18), Longyan, Ֆուցզյան, Չինաստան), չինացի գործարար համացանցի և սոցիալական ցանցերի բնագավառում, միլիարդատեր, «Meituan Dianping» ընկերության գործադիր տնօրենը[1]։ Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որի կարողությունը գնահատվում է 4․1 միլիարդ դոլար 2019 թվականի հունվարի տվյալներով[2]։

Վան Սին
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1979(1979-02-18) (43 տարեկան)
ԾննդավայրLongyan, Ֆուցզյան, Չինաստան
ՔաղաքացիությունFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Կրոնբուդդայականություն
ԿրթությունՑինխուա համալսարան և Դելավերի համալսարան
Մասնագիտությունգլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրMeituan?
Commons-logo.svg Wang Xing Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1979 թվականին փետրվարի 18-ին Չինաստանի Լունյան կոմսությունում։ 2001 թվականին ավարտել է Ցինխուայի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան[2]։ 2003 թվականին Դելավերսկի համալսարանում ուսումնասիրել է ինֆորմատիկա, ստացել մագիստրոսի դիպլոմ և վերադարձել Չինաստան դոկտորական ընդունվելու համար։

Իր ձեռնարկատիրական գործունեության սկզբում նա զբաղվել է չինացի օգտատերերի համար ամենատարածված ամերիկյան սոցիալական ցանցերի կլոնավորմամբ՝ հասնելով նմանության բարձր աստիճանի։

2005 թվականին Վան Սինը ուրիշ ձեռնարկատերերի հետ հիմնադրել է «Սյաոնեյ» զանգվածային սոցիալական ցանցը, որը հետագայում հայտնի է դարձել «Renren» անունով։ Ցանցն ունի Ֆեյսբուքի նման ինտերֆեյս[3][4]։

2007 թվականին Վան Սինը հիմնադրել է «Ֆանյֆոու» ընկերությունը, որը Թվիթթերը պատճենող միկրոբլոգային ցանց է։ Ավելի ուշ նա հեռացել է ամերիկյան համակարգերի կլոնավորումից և զբաղվում էր սեփական նորարարություններով։ 2010 թվականին նա հիմնադրել է «Մեյտուան» ցանցը, որը նախատեսված էր ապրանքների և ծառայությունների պատվերների և առաքումների զանգվածային կազմակերպման համար։ Ցանցը մեծ ճանաչում է ձեռք բերել հատկապես մանրածախ առևտրի, ռեստորաններում ուտելիք պատվիրելու, ապրանքների պատվերների և այլ ծառայությունների համար։ Ցանցում վճարումն անմիջապես կատարվում էր բջջային հեռախոսների և QR-կոդերի միջոցով։ Վճարման համար ընդունվում էին նաև շատ փոքր գումարներ՝ մեկ յուանից պակաս[5]։

Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Վան Սինը Չինաստանի ամենաազդեցիկ տնտեսագետների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Browning Jonathan, Chen Lulu Yilun (7 October 2015)։ «China's Meituan Agrees to $15 Billion Dianping Merger»։ Bloomberg.com։ Վերցված է 21 July 2018։ (subscription required (help)) 
  2. 2,0 2,1 2,2 «Forbes profile: Wang Xing»։ Forbes։ Վերցված է 21 January 2019 
  3. «Official Website»։ Oak Pacific։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-10-ին։ Վերցված է 2010-11-03 
  4. «校内网开通手机版本--北方网»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-25-ին։ Վերցված է 2022-01-31 
  5. Meituan-Dianping։ «Meituan-Dianping Taps into B&B Market With the Launch of Its Hazelnut B&B App»։ www.prnewswire.com (անգլերեն)։ Վերցված է 10 May 2017