Վան Հունանյան

հայ գեղանկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հունանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աղվան Վաղարշակի Հունանյան (ապրիլի 10, 1941(1941-04-10)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 22, 2021(2021-03-22), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ։

Վան Հունանյան
Ի ծնեԱղվան Վաղարշակի Հունանյան
Ծնվել էապրիլի 10, 1941(1941-04-10)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էմարտի 22, 2021(2021-03-22) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Աղվան Հունանյանը ծնվել է 1941 թվականին Լենինական քաղաքում, 1958 թվականին ավարտել է նույն քաղաքի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը և ընդունվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գունանկարի բաժին[2]։ 1966-1971 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գունանկարի բաժնում։ Հայաստանի նկարիչների միության անդամ է 1976 թվականից։ Մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ Հեղինակ է բազմաթիվ գրաֆիկական աշխատանքների։

1987 թվականին Անգլիայի Ռոյ-Մելսի պատկերասրահը գնել է Վան Հունանյանի «Հիշողություններ» կտավը։ Նկարչի աշխատանքներից գտնվում են նաև Մոսկվա և Լոս Անջելես քաղաքներում։ 2001 թվականին Հունգարիայում ցուցադրվել է Վան Հունանյանի «Նարեկացի» գրաֆիկական աշխատանքը։

Որպես ձևավորող-նկարի աշխատել է «Հայ Գրքի» վարչությունում, իսկ շախմատի դպրոցում աշխատել է նկարիչ։

Նրա աշխատանքները գտնվում են Ֆրանսիայում, Իտալիայում, Հունգարիայում, Հայաստանի ազգային, Վանաձորի, Աբովյանի, Գյումրիի, Ջերմուկի և այլ քաղաքների պատկերասրահներում։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Անի»
  • «Հիշողություններ»
  • «Փախուստ»[3]
  • «Մուսալեռ» (Մոսկվա)
  • «Անիական» (Մոսկվա)
  • «Ուխտավորներ»
  • «Ընտանիք»
  • «Պիկնիկ»
  • «Արձագանք»
  • «Կոմպոզիցիա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «AV Production - Վան Հունանյան»
  2. «AV Production - Վան Հունանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Հունանյան Վան (Աղվան) Վաղարշակի | Փախուստ - Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.