Վանյա Միրզոյան

հայ գիտնական, մաթեմատիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վանյա Ալեքսանդրի Միրզոյան (հուլիսի 5, 1948(1948-07-05) - 2021[2]), հայ գիտնական, մաթեմատիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր[3]։

Վանյա Միրզոյան
Ծնվել էհուլիսի 5, 1948(1948-07-05)
Մահացել է2021
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՏարտուի համալսարան (հոկտեմբերի 1, 1978)[1] և Երևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999)
Մասնագիտությունմաթեմատիկոս

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հյուսիսային Արցախի Շամխորի շրջանի հայկական Լեռնային Ջագիր գյուղում, Լեռնային Ջագիրի միջնակարգ դպրոցի աշխարհագրության և աստղագիտության ուսուցիչ Ալեքսանդր Ղազարի Միրզոյանի և Արշալույս Սերգեյի Հարությունյանի ընտանիքում։

1964-1968 թվականներին սովորել է Երևանի Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումում։ 1967 թվականին ավարտել է Երևանի թիվ 3 հեռակա միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1972 թվականին։ 1972-1974 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում որպես սպա։ 1975 թվականի հոկտեմբերից մինչև 1978 թվականի հոկտեմբեր սովորել է Տարտուի համալսարանի նպատակային ասպիրանտուրայում (Էստոնիա) «Երկրաչափություն և տեղաբանություն» մասնագիտությամբ՝ Էստոնիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Լումիստե Յուլո Գորիևիչի (Ülo G. Lumiste) գիտական ղեկավարությամբ։ 1979-1981 թվականներին եղել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի դասախոս։

1981 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, զբաղեցրել է ասիստենտի, դոցենտի, պրոֆեսորի, ամբիոնի վարիչի պաշտոններ, եղել կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր։

Գիտական հետաքրքրություններ խմբագրել

  • Տվել է ռիմանյան ռիչչի-կիսասիմետրիկ բազմազանությունների ընդհանուր տեղային դասակարգումը[4],
  • բացահայտել է կիսաէյնշտեյնյան բազմազանություններ և առանձնացրել այդպիսի բազմազանությունների դաս, կոնաձև մարմնի տեսքով, էյնշտեյնյան բազմազանությունների վրա,
  • ստացել է Էվկլիդյան տարածություններում ռիչչի-կիսազուգահեռ հիպերմակերևույթների տեղային դասակարգում և երկրաչափական նկարագրություն[5],
  • ուսումնասիրել և երկրաչափորեն նկարագրել է Էվկլիդյան տարածություններում կամայական կոդիֆոլդների կիսաէյնշտեյնյան ենթաբազմազանությունների տարբեր դասեր,
  • մշտական կորության տարածություններում բացահայտել է ենթաբազմազանությունների, զուգահեռ թենզորային դաշտերով ենթաբազմազանությունների և համապատասխան կից զուգահեռ թենզորային դաշտերով ենթաբազմազանությունների միջև հիմնավոր փոխադարձ կապեր,
  • տվել է Էվկլիդյան տարածություններում նորմալ հարթ ռիչի-կիսասիմետրիկ ենթաբազմազանությունների ընդհանուր տեղային դասակարգում։

Կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Համառուսաստանյան մաթեմատիկական պորտալ — 2006.
  2. Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Վանյա Միրզոյանը
  3. Мирзоян Ваня Александрович
  4. Римановы риччи-полусимметрические многообразия и их изометрические погружения в пространства кривизны
  5. «Structure theorems for Ricci-semisymmetric submanifolds and geometric description of a class of minimal semi-Einstein submanifolds».