Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց

Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Վանաձորում։

Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1934
Անվանված էԷդուարդ Կզարթմյան
ՏնօրենԳագիկ Աղաբաբյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎանաձոր
ՀասցեՎանաձոր, Վարդանանց 41

Պատմություն խմբագրել

Երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1934 թվականին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, խմբավար Էդուարդ Կզարթմյանի ջանքերով։

 
Էդուարդ Կզարթմյանի կիսանդրին համանուն երաժշտական դպրոցի առջև, քանդակագործ` Համլետ Մատինյան

1987-1990 թվականներին դպրոցի տնօրենն է եղել Կ. Գյուլօղլյանը, 1990-1992 թվականներին` Ա. Իգիթյանը, 1992-2014 թվականներին՝ Ն. Եթիմյանը, 2014 թվականից՝ Գագիկ Աղաբաբյանը։ 1988 թվականի աղետալի երկրաշարժը մեծ վնաս է հասցրել դպրոցին։ Շուրջ մեկ տարի դասերը կազմակերպվել են երաժշտական ուսումնարանում, այնուհետև մինչև 1992 թվականը քաղաքային այգում՝ տնակներում, ապա դպրոցի վթարային շենքում։
2011 թվականին սկսվել են դպրոցի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։ 2012 թվականից երաժշտական դպրոցը գործում է հիմնովին վերանորոգված դպրոցում[1]։

Երաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝

  • Դաշնամուր
  • Ժողովրդական և փողային գործիքներ
  • Լարային գործիքներ

Ծանոթագրություններ խմբագրել