Բացել գլխավոր ցանկը
Մացառախոզեր

Մացառախոզեր կամ վայրենակերպեր (լատ.՝ Hystricidae)՝ կրծողների ընտանիքներից մեկը, ենթակարգը ներառում է շուրջ 300 տեսակի կենդանիներ, որոնք ընդգրկվում են առնվազն 18 ընտանիքներում։

Բովանդակություն

ՏարածումԽմբագրել

Առանձին ընտանիքներ են ներկայանում վայրենակերպերը, շինշիլաները, խոզուկները, ագուտիները, ամերիկյան կամ ծառաբնակ վայրենակերպերը, ճահճակուղբը և այլն։ Վայրենակերպերը բնակվում են Ասիայում և Աֆրիկայում։ Ամերիկյան տեսակներին երբեմն խմբավորում են որպես խոզուկանման կրծողներ։ Ենթակարգ անվանադիրը համարվում է վայրենակերպը, որն ապրում է Ասիայում և Աֆրիկայում, ունի 11 տեսակ։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Վայրենակերպերի մարմնի երկարությունը հասնում է մինչև 90 սմ երկարության, իսկ քաշը մինչև 27 կգ։ Մեջքին և կողքերին ունեն երկար փշեր, որոնք ձևափոխված մազեր են, կարող են հասնել մինչև 40 սմ երկարության։

Վայրենակերպը դրանցով պաշտպանվում է գիշատիչներից։ Ապրում է գետնափոր բներում։ Վայրենակերպը ջրում չի սուզվում, քանի որ փշերի ներսում եղած օդը պահում է նրան ջրի մակերևույթին։ Ամերիկայում բնակվում են վայրենակերպերի 16 տեսակներ, որոնք ծառաբնակ են, ընդկրկված են ծառաբնակ վայրենակերպերի ընտանիքում։

ԴասակարգումԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Русские названия по книге Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: «Омега», 2007. — С. 454. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.

ԳրականությունԽմբագրել

  • Կենդանիների հանրագիտարան, Վահագն Աբրահամյան