Վայրա Վիկե-Ֆրեյբերգա

Վայրա Վիկե-Ֆրեյբերգա (լատիշ․՝ Vaira Vīķe-Freiberga, դեկտեմբերի 1, 1937(1937-12-01)[1][2], Ռիգա, Լատվիա), լատվիացի պետական գործիչ, Լատվիայի Հանրապետության նախագահ՝ 1999 թվականի հուլիսի 8-ից մինչև 2007 թվականի հուլիսի 7-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Եվրամիության երկարաժամկետ հեռանկարում փորձագետների խմբի փոխնախագահ, Նիզամի Գյանջավի միջազգային կենտրոնի միջազգային խորհրդի համանախագահ։

Վայրա Վիկե-Ֆրեյբերգա
Ministru prezidenta tikšanās ar eksprezidenti (4108711953).jpg
 
Կրթություն՝ Victoria University?, ՄաքԳիլի համալսարան և Տորոնտոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հոգեբան, համալսարանի դասախոս և international forum participant
Ծննդյան օր դեկտեմբերի 1, 1937(1937-12-01)[1][2] (85 տարեկան)
Ծննդավայր Ռիգա, Լատվիա
Քաղաքացիություն Flag of Latvia.svg Լատվիա
Ամուսին Imants Freibergs?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Նիդերլանդական արյուծի շքանշան, Մերիթի Ազգային շքանշան, Xirka Ġieħ ir-Repubblika, Փրկիչի շքանշան, Order For Merit, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Սուրբ հավասար առաքելական իշխանուհի Օլգայի շքանշան, Քվեբեկի Ազգային շքանշանի սպա, Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Սպիտակ աստղի շքանշան շղթայով, Մարիամի երկրի խաչի շքանշան, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ, Վիեստուրա շքանշան, Ճանաչման Խաչ, իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան, Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի, Ազատության շքանղան,
, Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա,
, «Ստարա պլանինա» շքանշան, Բարեկամության շքանշան,
, Nizami Ganjavi Gold Medal,
, Հունգարիային մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչ շղթայով, Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ, Ադոլֆ Նասաուի շքանշան, Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Սպիտակ Արծվի շքանշան, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ, Վիտաուտաս Մեծի շքանշանի մեծ խաչ, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա,

Լատվիայի գիտությունների ակադեմիայի մեծ մեդալ (1997)

,

Կոնրադ Ադենաուերի մրցանակ (2010)

,

Marcel Vincent Price? (1992)

,

Հաննա Արդենտի մրցանակ (2005)

,

Գոլդեն Փլեյթ մրցանակ

,

Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

,

Վիդոլդ Մեծի համալսարանի պատվավոր դոկտոր

,

Կանադայի թագավորական ընկերության անդամ

,

Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտոր

,

Մաքգիլի համալսարանի պատվավոր դոկտոր

,

honorary doctor of the Tbilisi State University?

,

Walter Hallstein Prize? (2006)

և

Pierre Chauveau Medal?

ԿենսագրությունԽմբագրել

Հայրը նավաստի Կարլիս Վիկիսն է (Kārlis Vīķis), մայրը Անեմարիա Վիկեն է (Annemarija Vīķe): Աղջիկների ծնվելուց մի քանի շաբաթ անց նրա հայրը մահանում է Ատլանտիկայում։ Ավելի ուշ մայրը կրկին ամուսնացել է նավաստի Էդգար Հերմանովիչի հետ (Edgars Hermanovičs):

1944 թվականի դեկտեմբերի 31-ին ընտանիքը խորհրդային զորքերից Գերմանիա է փախել։ Նախնական կրթությունը ստացել է լաթիշյան դպրոցում՝ Լյուբեկում (Գերմանիա) փախստականների ճամբարում և Կասաբլանկայի (Մարոկկո) ֆրանսիական կանանց վարժարանում։

Երբ Վայրեն դարձավ 16 տարեկան, ընտանիքը տեղափոխվեց Կանադա, որտեղ Վայրան աշխատում էր բանկում որպես գրագիր և նամակների տեսակավորող։ Կանադայում Վայրան ստացել է քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, բակալավրի աստիճան Անգլերենից, մագիստրոսի աստիճան հոգեբանությունից, դոկտորի թեկնածու փորձարարական հոգեբանության ՄաքԳիլի համալսարանում։ Տիրապետում է լատիշերենին (սա նրա մայրենի լեզուն է), ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իսպաներենին, մի քիչ իտալերենին և պորտուգալերենին։ Ռուսերենը չի սովորել, չնայած սկսել է սովորել 1999 թվականին։

1957 թվականից նա եղել է արտերկրում ապրող լատվիացիների շրջանում, որպես մանկավարժ։

1965-1998 թվականներին եղել է Մոնրեալի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր (Universite de Montreal)։ Դասավանդել է հոգեֆարմակոլոգիայի, հոգեֆալեզվաբանության, գիտական տեսության դասընթացներ։ Իրականացրել է հոգեբանական հետազոտություններ հիշողության, լեզվի և մտածողության գործընթացների ոլորտում, ներառյալ դեղերի ազդեցությունը։ Լատիշական արտագաղթի մեջ հայտնի է լատիշական դայների (ժողովրդական երգերի), նրանց բանաստեղծության և կառուցվածքի աշխատանքներով։ Արևոտ Դայն և ընդհանուր Դայն տվյալների բազայի համահեղինակ, թեմայի վերաբերյալ յոթ գրքերի հեղինակ և համահեղինակ։ Ստացել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի Մեծ մեդալ և այլ գիտական պարգևներ։

Եղել է ազգային և միջազգային գիտական կազմակերպությունների ղեկավարությունում։Եղել է Կանադայի գիտությունների ակադեմիայի (Royal Society of Canada) ֆրանսերենի բաժանմունքի նախագահը։ Եղել է Կանադայի ներկայացուցիչն ու ՆԱՏՕ-ի «Մարդկային գործոնը» գիտական ծրագրի նախագահը Բրյուսելում։

1989 թվականին հրավիրվել է Բրազիլիայի խորհրդարանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում Կանադայի ներկայացուցիչ-խորհրդատու։

1997 թվականին Կանադայից տեղափոխվել է Լատվիա։ 1998 թվականի հոկտեմբերի 19-ին նշանակվել է Լատվիայի ինստիտուտի տնօրեն, որը պատասխանատու է աշխարհում երկրի կերպարի ձևավորման համար։

ՆախագահությունԽմբագրել

1999 թվականի հունիսի 10-ին մասնակցել է Լատվիայի Հանրապետության նախագահի ընտրություններին։ Վիկե-Ֆրեյբերգան չի եղել ընտրությունների ֆավորիտը՝ լինելով սոցիալ-դեմոկրատների միայն պահեստային թեկնածու, սակայն ընտրությունների առաջին փուլում առաջադրված բոլոր թեկնածուները Սեյմի պատգամավորների ձայների մեծամասնությանը չեն ստացել։ 1999 թվականի հունիսի 17-ին Սեյմը Վիկե-Ֆրեյբերգին ընտրեց Լատվիայի Հանրապետության Նախագահ, և հուլիսի 8-ին նա ստանձնեց պաշտոնը։ 2003 թվականի հունիսի 20-ին վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ լինելով միակ առաջադրված թեկնածուն։

Լատվիայի Սահմանադրության համաձայն (հոդված 53), նախագահը քաղաքական պատասխանատվություն չի կրում իր գործունեության համար, բայց Վիկե-Ֆրեյբերգան զգալի արտաքին քաղաքական ակտիվություն է ցուցաբերել և ընդգրկվել է 2005 [3] և 2006[4] թվականների աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց Forbes-ի ցուցակում։ Նրա օրոք 2004 թվականին Լատվիան անդամակցեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, իր զորակազմը ուղարկեց Իրաք։ Հանդես է գալիս խորհրդային կոմունիստական ռեժիմի հանցագործությունների դատապարտման օգտին։

Այդ պահին դարձել է Բալթյան երկրների միակ նախագահը, որը Մոսկվա էր ժամանել 2005 թվականի մայիսի 9-ին Հաղթանակի 60-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար։ 2004 թվականին Բելգիայում և Լատվիայում լեզվական իրավիճակների համեմատության վերաբերյալ արտահայտվել է հետևյալ կերպ. «Իսկ ինչ ունենք Լատվիայում։ Անօրինական, դաժան, տոտալիտար օտարերկրյա օկուպացիա։ Ուստի այս օրինակը հարմար չէ։ Նրանք պետք է ընդունեն, որ դա անկախ երկիր է, և դառնան լատիշներ ՝ ռուսական ծագում, բայց լատիշներ»[5]։

2006 թվականի սեպտեմբերի 15-ին Վայրա Վիկե-Ֆրեյբերգի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց Բալթյան երեք երկրների (Լատվիա, Լիտվա, Էստոնիա) կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Հոկտեմբերի 5-ին Վայրա Վիկե-Ֆրեյբերգան հետ է վերցրել իր թեկնածությունը։

Նախագահությունից հետոԽմբագրել

Այժմ շարունակում է զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ, մասնավորապես՝ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի Եվրոպական խորհրդի՝ միջազգային ոչ կառավարական կազմակերպության անդամ է, որը զբաղվում է Եվրոպայում հանդուրժողականության ոլորտում իրավիճակի բարելավման ուղղությամբ նախաձեռնությունների և առաջարկությունների մշակմամբ։

2007 թվականին ամուսնու հետ հիմնադրել է VVF Consulting խորհրդատվական ընկերությունը, որը 2008 թվականին շահել է Լիեպայի Դումայի հայտարարած մրցույթը Լիեպայի զարգացման քաղաքականության վերլուծության համար։ VVF Consulting-ի անցկացրած վերլուծությունը լատվիական ԶԼՄ-ներում բավականին աղմկահարույց սկանդալի հիմքն է դարձել[6]։

Ամուսնություն և ընտանիքԽմբագրել

Ամուսինը Իմանտս Ֆրեյբերգսն է՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության լատվիական ասոցիացիայի նախագահը։ Որդին՝ Կարլիսը, ապրում է Լիատվիայում, դուստրը՝ Ինդրան, աշխատում է Լոնդոնում։