Վաճառական Ստախեևի ամառանոց
Վաճառական Ստախեևի ամառանոց («Օտրադա» շքատուն) (ռուս.՝ Дача купца Стахеева, Вилла «Отрада»), ամառանոց Ղրիմի Ալուշտա քաղաքում։ 19-րդ դարի 80-ական թվականների ճարտարապետության հուշարձան է։
Տեսակ | տեսարժան վայր և շենք |
---|---|
Երկիր | Ղրիմ |
Տեղագրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Հիմնադրված է | 1882 |
Ժառանգության կարգավիճակ | Ուկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան և regional cultural heritage site in Russia? |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Առանձնատունը գտնվում է Ալուշտա քաղաքում, ծովափին գտնվող լանդշաֆտային զբոսայգում։
Սեփականատիրոջ հրավերով առանձնատանը հյուրընկալվել են նրա քեռին՝ նկարիչ Իվան Շիշկինը և զարմիկը՝ ռոմանտիկ գրող Դմիտրի Ստախեևը։
Ինքը՝ Նիկոլայ Ստախեևը, տունն անվանում էր «Օտրադա» («Ուրախություն, սփոփանք») շքատուն[2]։
Խորհրդային տարիներին այստեղ տեղակայված էր մետաղագործ ճարտարագետների հանգստյան տունը։
Ներկայում տանը գործում է մանկական ստեղծագործության կենտրոնը (նախկին Պիոներների պալատ)։ Ժամանակակից հասցեն՝ ք. Ալուշտա, Պերեկոպսկայա փողոց, տուն 1։
- Վաճառական Ն. Դ. Ստախեևի ամառանոցը
ՆկարագրությունԽմբագրել
Առանձնատունը կառուցել է յալթացի ճարտարապետ Նիկոլայ Կրասնովը՝ միլիոնատեր և բարերար Նիկոլայ Դմիտրիևիչ Ստախեևի պատվերով։ Առանձնատունը երկհարկանի է, կառուցելիս օգտագործվել են մոդեռն և եվրոպական կլասիցիզմ ոճերը[2]։
Առանձնատան նախագիծը մշակվել է 1879 թվականին, 1882 թվականին այն ամբողջությամբ իրականացվել է, և տունը հանձնվել է շահագործման։ Մինչև 1885 թվականը շարունակվել են զբոսայգու տարածքի բարեկարգման աշխատանքները. տնկվել են դեկորատիվ ծառեր, ստեղծվել են ստվերոտ պուրակներ և կենդանի ցանկապատներ[2]։
ԶբոսայգիԽմբագրել
Զբոսայգում, որը հիմնադրվել է 19-րդ դարի երկրորդ կեսին, աճում է 99 տեսակի ծառ և թուփ։
- Վաճառական Ն. Դ. Ստախեևի ամառանոցի զբոսայգին
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 2,2 Дача купца Стахеева