Վաղենակ պարսկական
Վաղենակ պարսկական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Calenduleae |
Ցեղ | Վաղենակ (Calendula) |
Տեսակ | Վաղենակ պարսկական (C. persica) |
Միջազգային անվանում | |
Calendula persica |
Վաղենակ պարսկական (լատին․՝ Calendula persica), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել5-25 սմ բարձրությամբ միամյա նուրբ բույսեր են։ Ցողունները հիմքից ճյուղավորված են, վեր բարձրացող կամ փռված, մանր գեղձային թավոտությամբ։ Տերևները երկարավուն են, հակաձվաձևից մինչև երկարավուն նշտարաձև։ Եզրային լեզվակավոր ծաղիկները ոսկեփայլ դեղին են։ Զամբյուղները ունեն 7-8 մմ լայնություն և պտղի ժամանակ գնդաձև են։ Սերմնիկները օղակաձև կորացած են, խիտ գեղձային թավոտությամբ[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հայտնի է Զանգեզուրի (Ներքին հանդ) և Մեղրու (Շվանիձոր, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է Արևելյան և Հարավային Անդրկովկասում, Հարավարևմտյան Ասիայում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ստորին լեռնային գոտու 500-700 մ բարձրությունների վրա, չոր, խճաքարոտ, քարքարոտ կամ կավային լանջերին, կիսաանապատային բուսականության մեջ, երբեմն նաև ցանքերում։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորստիկական շրջաններում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.