Վաղարշակ Հայրապետյան
Հայրապետյան Վաղարշակ Կարապետի (փետրվարի 15, 1921, Ակնաղբյուր - 1994, Ակնաղբյուր, Խոջալուի շրջան, Ադրբեջան), սակրավոր, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ, ՍՄԿԿ անդամ 1944 թվականից։ 1942 թվականի օգոստոսից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Պրուտ գետի անցման, Լեշնիցա ու Մոստի բնակավայրերի ազատագրման ժամանակ ցուցաբերած քաջության համար Հայրապետյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։
Վաղարշակ Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1921 |
Ծննդավայր | Ակնաղբյուր |
Մահացել է | 1994 |
Մահվան վայր | Ակնաղբյուր, Խոջալուի շրջան, Ադրբեջան |
Պարգևներ և մրցանակներ |
Վիսլա գետի վրայով հետախույզների անցումն ապահովելու և մարտերում ցուցաբերած արիության համար, 33-րդ բանակի հրամանատարի հրամանով, Հայրապետյանը պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1945 թվականի ապրիլ-մայիսին Օդեր գետի վրա թշնամու պաշտպանությունը ճեղքելու, Շպրե գետով հետախույզների անցումը կազմակերպելու, 65 ական վնասազերծելու և 27 ֆաշիստ ոչնչացնելու համար նա պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 206)։ ![]() |