Վաղարշակ Բելուբեկյան
հայ ճարտարապետ
Վաղարշակ Արշակի Բելուբեկյան (սեպտեմբերի 6, 1906, Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1960)։
Վաղարշակ Բելուբեկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1906 |
Ծննդավայր | Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1965 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Աշխատավայր | Հայպետնախագիծ |
Պարգևներ |
Ճարտարագետ Էռնեստ Բելուբեկյանի հայրը։
ԿենսագրությունԽմբագրել
1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1955-1959 թվականներին եղել է ՀՃՄ պատասխանատու քարտուղար, 1955-1965 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար[1]։
1950-1960-ական թվականներին Վաղարշակ Բելուբեկյանի նախագծերով իրականացվել են
- Երևանում՝ Կրկեսի շենքի վերակառուցումը
- Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի, Իսահակյաև և Նալբանդյան փողոցների անկյունադիր, ԵՖԻ-ի շենքերը
- Վանաձորում՝ Շահումյանի անվան հրապարակի կառուցապատումը և 12-հարկանի շենքը
ՄրցանակներԽմբագրել
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1951 թվական)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 378)։ |