Վաղարշակ Արամյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Գարեգինի Արամյան (ապրիլի 27, 1945[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 16, 2006, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
Վաղարշակ Արամյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1945[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 16, 2006 (61 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Նկարչուհի, գրաֆիկ դիզայներ Նանա Արամյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրել- 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը
- 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը
- 1977 թվականից դասավանդել է ԵԳԱ-ում (պրոֆեսոր՝ 1993 թվականից)
Ստեղծագործություններ
խմբագրելՀայկական ավանգարդիստական ուղղության ներկայացուցիչ։ Գործերից են՝
- «Մետամորֆոզ» (1968)
- «Նատյուրմորտ հայելիով» (1972)
- «Անտիկ հիշողություններ» (1974)
- «Նատյուրմորտ եգիպտացորենով» (1980 թվական, Նյու Յորքի Զիմերլի թանգարան)
- «Մետաֆիզիկական նատյուրմորտ ընկույզով» (1998)
- «Լեդա» (1999)
- «Նատյուրմորտ» (2001)[2]
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, Մոսկվայի գեղարվեստի ֆոնդում և այլուր[3]։
Ցուցահանդեսներ
խմբագրելՄասնակցել է Գերմանիայում, Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում կազմակերպված ցուցահանդեսներին։ 2008 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Վաղարշակ Արամյանի անհատական հետահայաց ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր գեղանկարչի ավելի քան երեսնամյա ստեղծագործական գործունեության 50-ից ավել աշխատանքներ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1945
- ↑ «Նատյուրմորտ», Վաղարշակ Արամյան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Վաղարշակ Արամյանի հետահայաց ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում(չաշխատող հղում)