Վահրամ Թաթիկյան

հայ բանաստեղծ, արձակագիր, գորգագետ, երգահան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թաթիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահրամ Շահենի Թաթիկյան (նոյեմբերի 14, 1949(1949-11-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 16, 2019(2019-12-16), Ծաղկաձոր, Կոտայքի մարզ, Հայաստան)[1], բանաստեղծ, արձակագիր, գորգագետ, երգահան, Հայաստանի գրողների միության անդամ։

Վահրամ Թաթիկյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1949(1949-11-14)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 16, 2019(2019-12-16) (70 տարեկան)
Վախճանի վայրԾաղկաձոր, Կոտայքի մարզ, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժին
Ժանրերարձակ

Կենսագրություն խմբագրել

Վահրամ Թաթիկյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 14-ին՝ Երևանում[2]։ Նա արձակագիրներ Շահեն Թաթիկյանի և Շաքե Վարսյանի որդին է[3]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ։ 1974 թվականից աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում։ Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև ավելի քան քսան գորգերի էսքիզների, որոնք գործվել ու պահվում են տարբեր հավաքածուներում։ Հեղինակել է նաև հարյուրավոր երգեր ու տարբեր լուսանկարներ։

1977 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ։

Վահրամ Թաթիկյանը 1988 թվականին մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1981 թվականին հրատարակվել են նրա «Հայկական գորգարվեստ» և «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մահացել է Վահրամ Թաթիկյանը». arevelk.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «AV Production - Վահրամ Թաթիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. Արձակագիր Վահրամ Թաթիկյանն այսօր դարձավ 68 տարեկան

Արտաքին հղումներ խմբագրել