Շաքե Վարսյան

հայ արձակագիր, լրագրող

Շաքե Վարսյան (Վարսենիկ Հակոբի Բոյաջյան, մայիսի 14, 1925(1925-05-14), Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - 1996), հայ արձակագիր, լրագրող։ ՀԽՍՀ վաստակավոր լրագրող (1981): ԽՍՀՄ գրողների միության անդամ (1946), ԽՄԿԿ անդամ (1968): Իր անվան առաջին մասին (Վարս) միացրել է ազգանվան յան վերջավորությունը և ստեղծել Վարսյան գրական անունը։

Շաքե Վարսյան
Ծնվել էմայիսի 14, 1925(1925-05-14)
ԾննդավայրՆիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Վախճանվել է1996
Մասնագիտությունարձակագիր և լրագրող
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն, Բեյրութի ամերիկյան համալսարան և Երևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Շաքե Վարսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Շաքե Վարսյանը ծնվել է 1925 թվականին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում։ Սովորել է Նիկոսիայի Մելիք-Ուզունյան վարժարանում, 1943 թվականին ավարտել է Մելքոնյան կրթական հաստատությունը։ Նույն թվականին տեղափոխվել է Բեյրութ, ուսումը շարունակել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Բեյրութում աշխատել է «Նոր ուղի» պարբերագրքի խմբագրակազմում[1]։ 1946 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1965 թվականից աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։

Գ. Սևանի և Վ. Պետոյանի հեղինակցությամբ սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Հայ գրականություն» դասագիրքը (Ե տարի, 1964, 1969, 1971, 1974, 1978)[2][3]։

Երկեր խմբագրել

  • Վերածնության ծաղիկներ (Նովելներ), Երևան, Հայպետհրատ, 1949[4]։
  • Հայ գրականություն։ Ե տարի։ (Սփյուռքի դպրոցների համար) 1964։
  • Հայ գրականութիւն, 1989։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Սարոյան Վիլյամ։ Ընտիր երկեր։ 4 հատորով։ Հատոր 4.- Երևան։ Սովետական գրող, 1991.- 431 էջ։
  • Սարոյան Վիլիամ։ Մարդկության տունը։ Պատմվածքներ.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 2008.- 387 էջ։
  • Ֆաստ Հովարդ, Պիկսքիլ-ԱՄՆ, Երևան, Հայպետհրատ, 1953[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նոր ուղի» պարբերագիրքը (1945-1947)(չաշխատող հղում)
  2. Հայկ Խաչատրյան (1986), Գրական տեղեկատու, Երևան։ «Սովետական գրող», էջ էջ 535
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. Վարսյան, Շաքե Հակոբի (1949 թ․ հունվարի 1). Մելիքյան, Հ (ed.). Վերածնության ծաղիկներ։ (Նովելներ). Երևան: Հայպետհրատ. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Ֆաստ Հովարդ, Պիկսքիլ-ԱՄՆ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաքե Վարսյան» հոդվածին։