Վահե Ղահրամանյան

հայ զինվորական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղահրամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահե Կամոյի Ղահրամանյան (հունվարի 31, 1997(1997-01-31)[1], Օձուն, Լոռու մարզ, Հայաստան[1] - հոկտեմբերի 7, 2020(2020-10-07)[1]), Հայաստանի զինված ուժերի ավագ լեյտենանտ, Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր[2]։

Վահե Ղահրամանյան
հունվարի 31, 1997(1997-01-31)[1] - հոկտեմբերի 7, 2020(2020-10-07)[1] (23 տարեկան)
ԾննդավայրՕձուն, Լոռու մարզ, Հայաստան[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿոչումՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան հակամարտություն
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա (2018)

Կենսագրություն խմբագրել

Վահե Ղահրամանյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում։ Ավարտելով տեղի  N 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը` 2011-2014 թթ. ուսումը շարունակել է «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում։ 2014-2018 թվականներին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 2018 թվականին նշանակվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասիի 1-ին տանկային դասակի հրամանատարի պաշտոնում։ Ծառայությանը զուգընթաց սովորել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ ուսումնասիրելով հոգեբանություն[3]։

Վահեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մասնակցել է Արցախի պաշտպանական շրջանների մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 3-ի տվյալներով՝ Վահեն իր տանկով ոչնչացրել է թշնամու՝ 15 և ավելի տանկ, շարքից հանել մի քանի հետևակի մարտական մեքենա[4]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ղահրամանյան Վահե Կամոյի
  2. «Ղահրամանյան Վահե Կամոյի». erablur.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Հայոց բանակի երախտավորները. Վահե Ղահրամանյան». www.aravot.am/. Փետրվար 10,2021.
  4. «Պրոֆեսիոնալ զինվորականը. ընկերները՝ Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից Վահե Ղահրամանյանի մասին». armenpress.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել