Վահե Ասլանյան

երաժշտագետ, խմբավար, դիրիժոր

Վահե Կրիկորի Ասլանյան (մարտի 13, 1918(1918-03-13), Դորչեստր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - մայիսի 15, 2008(2008-05-15), Սալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի երաժշտագետ, խմբավար, դիրիժոր[1]։

Վահե Ասլանյան
Ծնվել էմարտի 13, 1918(1918-03-13)
Դորչեստր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էմայիսի 15, 2008(2008-05-15) (90 տարեկան)
Սալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտություներաժշտագետ, դիրիժոր և խմբավար
ԱշխատավայրՍթենֆորդի համալսարան
ԿրթությունԲոստոնի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Վահե Ասլանյանը ծնվել է 1918 թվականի մարտի 13-ին, Բոստոն քաղաքի Դորչեսթեր շրջանում[2], Ստամբուլից գաղթած Կրիկորի Ասլանյանի և Վիկտորյա Բադուլյանի ընտանիքում[3]։ 1940 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանն ու ստացել բակալավրի աստիճան, 1950 թվականին՝ Կլերմոնի բարձրագույն դպրոցն ու ստացել վարպետի աստիճան։

Եղել է Բերկշիրի երաժշտական կենտրոնի դիրիժոր, Սթենֆորդի համալսարանի տղամարդկանց ակումբի և երգչախմբի դիրիժոր ու խմբավար։ Վահե Ասլանյանը 1946–1950 թվականներին դասավանդել է Ռիչարդսոնի (Կալիֆոռնիա) բարձրագույն դպրոցում, 1950 թվականից՝ Հարթնել քոլեջում։ Երաժիշտը 1956 թվականից ղեկավարել է Կալիֆոռնիայի եկեղեցական երաժշտության, իսկ 1959 թվականից՝ Նեապոլի ժամանակակից ամերիկյան ու իտալական երաժշտության փառատոները[4]։

1974–1976 թվականներին եղել է Կալիֆոռնիայի երաժշտական քոլեջների, Հյուսիսային Կալիֆոռնիայի երաժշտական հրատարակիչների ընկերակցությունների նախագահ։

Վահե Ասլանյանը մահացել է 2008 թվականի մայիսի 15-ին, Մոնտերե շրջանի Սալինաս շրջանային կենտրոնում[5]։

Աշխատություններ խմբագրել

  • «Եկեղեցական խմբերգային երաժշտությունը Իտալիայում XVIII դարում»
  • «Կալիֆոռնիայի եկեղեցական երաժշտությունը»
  • «Եկեղեցական և ժողովրդական երաժշտությունը հայ մշակույթում»
  • «Վիվալդիի կամերային պատարագը. ոճական վերլուծություն և կատարողական խմբակցություն»

Մրցանակներ խմբագրել

  • «Ֆուլբրայթի» (1958, 1959)
  • «Մարթա Ռոքֆելլերի» (1959)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aslanian, Vahe Krikor
  2. VAHE ASLANYAN / ՎԱՀԵ ԱՍԼԱՆՅԱՆ
  3. Krikor Dicran "Gregory" ASLANIAN (1890 - 1980)
  4. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 67. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. «Վահե Ասլանյանի անձնական էջը wc.rootsweb.com/ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։