Վահբի Ահմեդ Էլ Բուրի (հունվարի 23, 1916(1916-01-23), Ալեքսանդրիա, Եգիպտոս - հունիս 2010, Բենգազի, Լիբիա), լիբիացի քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող և թարգմանիչ[1][2]։ Նա Լիբիայի արտաքին գործերի նախարարն է եղել 1957-1958 թվականներին, ապա նաև 1965-1966 թվականներին։ Նա նաև Լիբիայի նավթի նախարար էր և ՄԱԿ-ում Լիբիայի դեսպանը[1]։

Վահբի ալ-Բուրի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և գրող
Ծննդյան օր հունվարի 23, 1916(1916-01-23)
Ծննդավայր Ալեքսանդրիա, Եգիպտոս
Վախճանի օր հունիս 2010 (94 տարեկան)
Վախճանի վայր Բենգազի, Լիբիա
Քաղաքացիություն  Լիբիա

Կենսագրություն խմբագրել

Վահբի Էլ-Բուրին հմուտ գրող էր, և շատերի կարծիքով նա եղել է Լիբիայում պատմվածքների հայրը[3][4]։ Նա նաև գրել է շարադրություններ և գեղարվեստական այլ ստեղծագործություններ պատմության և քաղաքականության վերաբերյալ։ Նաև իտալերեն թարգմանել է մի շարք գրքեր Լիբիայի մասին[1]։

Իր մահից հետո դոկտոր Էլ-Բուրին շարունակում էր ոգեշնչման աղբյուր հանդիսանալ շատ լիբիացիների համար՝ սովորելու Հանրային ծառայության իր կյանքի փորձից, քանի որ նա ծառայել էր իր երկրին գրեթե 85 տարի։ 2011 թվականին Լիբիայի ապստամբությունից հետո ընտանիքը հրատարակել է նրա «Հիշողություններ իմ կյանքից» կենսագրությունը։

2017 թվականի հունվարին Էլ-Բուրիի թոռը` Զեյդ Բասյունին և Էլ-Բուրի ընտանիքը հայտարարեցին Էլ-Բուրի հիմնադրամի ստեղծման մասին, որը կշարունակեր Վահբի Էլ-Բուրիի ժառանգությունը։ Այն նպատակ ուներ խրախուսել և աջակցել՝ գրելու, գրականության, հանրային ծառայության և առաջնորդության ոլորտում երիտասարդ մտքերին։

Ծանոթագրությունններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 رحيل رائد القصة الليبية وهبي البوري (Arabic). Moheet. 2010 թ․ հունիսի 9. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. ليبيا تشيع المؤرخ وهبي البوري (Arabic). Al Jazeera. 2010 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Gheblawi, Ghazi (2011 թ․ սեպտեմբերի 15). «Libyan Literature: The Impact of Revolution». Minerva (Norwegian periodical). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին. {{cite journal}}: Text "Minerva" ignored (օգնություն)
  4. Tarbush, Susannah (2008 թ․ սեպտեմբերի 26). «Non-Political Stories of Love and Hardship». Qantara.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.