Վահան Դաքեսյան
Վահան Տիգրանի Դաքեսյան (1905, մայիսի 7 - 1982, դեկտեմբերի 10), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թ.-ից։ ԽՄԿԿ անդամ 1957 թվականից: Կրել է Մրջյուն, Վ. Սիհուն, Ս. Հրայր կեղծանունները։
Վահան Դաքեսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1905 |
Ծննդավայր | Ադանա, Թուրքիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 10, 1982 (77 տարեկանում) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Մրջյուն, Վ. Սիհուն և Ս. Հրայր |
Մասնագիտություն | խմբագիր, արձակագիր և բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Վերածնունդ, Երևան և «Հայաստան» հրատարակչություն |
Վահան Դաքեսյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Հայկական Կիլիկիայի Ադանա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Աբգարյան երկրորդական վարժարանում։ 1921 թ.-ին արտագաղթել է Հունաստան, որտեղ հետևել է հայոց լեզվի և գրականության դասընթացներին։ 1936-1937 թթ.-ին եղել է «Նաիրի» ամսագրի (Աթենք) խմբագիրը, 1937-1939 թթ.-ին՝ «Վերածնունդ» թերթի (Աթենք) պատասխանատու քարտուղարը, 1944 թ.-ին՝ «Երևան» երկօրյա թերթի (Աթենք), իսկ 1945-1946 թթ.-ին՝ «Նոր կյանք» օրաթերթի (Աթենք) խմբագիրը։ Մասնակցել է «Երևան» առաջադիմական ու «Կայծ» երիտասարդական և հունահայ ժողովրդական միությունների ստեղծմանը։
1946 թ.-ին ներգաղթել է Հայաստան։ 1946-1971 թթ.-ին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում որպես ավագ խմբագիր և գեղարվեստական գրականության խմբագրության վարիչի տեղակալ։ Մահացել է Երևանում[1][2]:
ԵրկերԽմբագրել
- Հանգրվաններ, Աթենք, 1946, 160 էջ:
- Հայրենի հողին վրա, Ե., Հայպետհրատ, 1947, 84 էջ:
- Ակրոպոլիսի մատույցներում, Ե., 1958, 486 էջ:
- Արևոտ ուղիներում, Ե., Հայպետհրատ, 1963, 160 էջ:
- Ընդհատված գարուն, «Հայաստան», 1965, 270 էջ:
- Միջօրեից հետո, Ե., «Հայաստան», 1970, 128 էջ:
- Առաջին առավոտից հետո, Ե., «Հայաստան», 1974, 300 էջ: