Երևան (թերթ, Աթենք)
թերթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)
«Երևան», Հունաստանում տպագրվող հայկական շաբաթական, ապա եռօրյա թերթ։ Հրատարակվել էր 1944 թվականն, Աթենքում։ Խմբագիր՝ Վ․ Դաքեսյան։ Լուսաբանում էր քաղաքական իրավիճակը Հունաստանում Երրորդ Ռայխի պարտությունից հետո, հրապարակում էր արևելյան թատերաբեմում Խորհրդային Միության տարած հաղթանակին վերաբերող նյութեր։
Երևան | |
---|---|
Տեսակ | թերթ |
Երկիր | Հունաստան |
Գրասենյակ | Աթենք, Հունաստան |
Տպագրել է հոդվածներ հունահայ գաղութում ազգային-գրական գործը վերակազմակերպելու, Խորհրդային Հայաստանի հետ կապը ամրապնդելու վերաբերյալ։ Լայն տեղ էր հատկացնում գեղարվեստական ստեղծագործություններին, բարձրացրել դպրոցական-մանկավարժական հարցեր։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 565)։ |