Վերածնունդ (թերթ, Աթենք)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերածնունդ (այլ կիրառումներ)

«Վերածնունդ». հասարակական, քաղաքական, գրական երկօրյա թերթ (1939 թվականի վերջից՝ օրաթերթ)։ Լույս է տեսել 1937 թվականին, Աթենքում։ Խմբագիրներ՝ Ա․ Կեոքճյան, Մ․ Դարբինյան։ Ունեցել է առաջադիմական դիրքորոշում։ Լուսաբանել է հունա-հայ գաղութի ազգային, կրթական, մշակութային, եկեղեցական կյանքը, ՀՕԿ-երի, հայրենակցական միությունների գործունեությունը։ «Լուրեր Հայաստանեն», «Հայաստան» բաժինները ներկայացրել են ՀԽՍՀ մշակույթի և տնտեսության վերելքը։ Անդրադարձել է Եվրոպայի քաղաքական կացությանը, գերմանա-իտալական ֆաշիզմի զավթողական քաղաքականությանը։ Գրական բաժնում տեղ են գտել սփյուռքի հայ սովետական գրողների ստեղծագործություններ, գրախոսականներ, թարգմանություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 390 CC-BY-SA-icon-80x15.png