Վահանապտեր
Dryopteris filix mas nf.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Պտերներ (Pteridophyta)
Դաս Polypodiopsida
Ենթադաս Polypodiidae
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Polypodiineae
Ընտանիք Բազմաոտիկազգիներ (Dryopteridaceae)
Ցեղ Վահանապտեր (Dryopteris)
Adans., 1763

Վահանապտեր (լատ.՝ Dryopteris), լեզվապտերազգիների ընտանիքի բազմամյա, կարճ ու հաստ կոճղարմատով խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 տեսակ։

Դասի լատիներեն անվանումը՝ Dryopteris ծագել է հուն․՝ δρῦς, որը նշանակում է կաղնի, և πτέρις - պտեր[1] բառերից։

ՀայաստանումԽմբագրել

ՀՀ-ում 2 տեսակ՝

  • Վահանապտեր արական (լատ.՝ D. filixmas)
  • Վահանապտեր աղեղնավոր (լատ.՝ D. spinulosa

Առաջինը տարածված է գրեթե բոլոր, իսկ երկրորդը՝ Լոռու և Կոտայքի մարզերում։ Աճում է խոնավ, ստվերոտ վայրերում, անտառներում, հաճախ առաջացնում միատարր բուսուտներ։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
D. goldiana

Կոճղարմատը ծածկված է թուխ թեփուկներով։ Բույսի բարձրությունը 30-150 սմ է։ Տերևները փետրաձև են կամ բարդ-փետրաձև։ Մատղաշ տերևի գագաթը խխունջաձև ոլորված է։ Ամռանը տերևների ստորին մակերեսին առաջանում են կլորավուն սորուսներ (սպորանգիումի խմբեր), որոնք դասավորվում են ջղերի երկարությամբ և ծածկվում կլորավուն կամ երիկամաձև, մի եզրով տերևին ամրացած ծածկաթեփուկով (ինդուզիում)։

ՆշանակությունԽմբագրել

Դեղաբույս է. պարունակում է թթուներ, աղաղանյութեր և այլն։ Կոճղարմատի թուրմը ճիճվամուղ է։

ՏեսակներԽմբագրել

 
Dryopteris carthusiana
 
Dryopteris cristata
 
Dryopteris erythrosora
 
Dryopteris villarii
 
Dryopteris wallichiana

ՄատենագիտությունԽմբագրել

  • Gardeners’ Encyclopedia of Plants & Flowers. - Dorling Kindersley Limited, London, 1995.
  • Сааков С. Г. Ջերմոցային և տնային բույսեր։ - Լ.։ Գիտություն.- 1983.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Encke, F. et al. 1993. Zander: Handwörterbuch der Pflanzennamen, 14. Auflage. (Zander ed14)

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։