Վահագն Վիշապաքաղի հուշարձան (Երևան, Էջմիածնի խճուղի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագն Վիշապաքաղի հուշարձան (այլ կիրառումներ)
Վահագն Վիշապաքաղի հուշարձան, գտնվում է Երևանում` Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկի հատվածում, տեղադրվել է 1969 թվականին, ներկայիս վայր տեղափոխվել է 2004 թ.։ Ընդգրկված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։
Վահագն Վիշապաքաղի հուշարձան | |
---|---|
![]() Վահագն Վիշապաքաղի հուշարձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.7/10 |
Համայնք | Մալաթիա-Սեբաստիա |
Առաջին հիշատակում | 1960-ականների վերջեր |
Գտնվում է | Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկի հատվածում |
Բարձրություն | 3,5 մ |
Քանդակագործ(ներ) | Կառլեն Նուրիջանյան |
Հիմնադրում | 1968 |
Նյութ | դրվագված պղինձ |
Շինարարության ավարտ | 1968 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրել- Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան
- Դրվագող՝ Ներսես Չարխչյան
Տվյալներ
խմբագրելՔանդակը կառուցված է դրվագված պղնձից, բարձրությունը 3,5 մետր է, քաշը` մոտ 400 կգ։
Պատմություն
խմբագրելՀին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի հուշարձանը 1969 թվականին տեղադրվել է Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայում[2]։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Հայաստանի նկարիչների միության շենքի հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվեց Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ[3]։
Սա Երևանում Վահագնի երեք արձաններից մեկն է։ Եվս մեկը գտնվում է Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցում (քանդակագործ՝ Վահե Հարությունյան), մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կողքի այգում (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան)։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելՀայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.7/10 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սոնա Ղազանչյան (1979 թ). «Արձանացված հերոսապատումներ». Սովետական Հայաստան. Թիվ 2: էջ 16, 17.
- ↑ «Հայրենիքի ձայն», 22 հոկտեմբերի 1969, էջ 8
- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վահագն Վիշապաքաղի հուշարձան (Երևան, Էջմիածնի խճուղի) կատեգորիայում։ |