Վահագն Դարբինյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբինյան (այլ կիրառումներ)
Վահագն Ժիրայրի Դարբինյան (օգոստոսի 12, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 28, 2013, Մոսկվա, Ռուսաստան), հայ բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1992)։ Էպիլեպսիայի եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս (1999)։
Ծնվել է | օգոստոսի 12, 1950 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 28, 2013 (63 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | բժիշկ, նյարդախտաբան |
Կոչում | Պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կենսագրություն
խմբագրել1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Եղել է Երևանի բժշկական ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի վարիչը, Կլինիկական բժշկության ինստիտուտի տնօրենը, 1993 թվականից՝ «Էրեբունի» բժշկական էպիլեպսիաբանության հանրապետական կենտրոնի ղեկավար, 1998 թվականից՝ էպիլեպսիային ընդդեմ ազգային միության նախագահ, 2004 թվականից՝ Հայաստանի նյարդաբանների միության նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան[1]։
2000 թվականից եղել է ՌԴ էպիլեպսիայի և միջազգային էպիլեպսիայի միությունների վարչության անդամ։
2006 թվականից բնակվել և աշխատել է Մոսկվայում[2]։
Զբաղվել է նաև երաժշտությամբ (ջազ) ու գեղանկարչությամբ։
Մահը
խմբագրելՄահացել է քաղցկեղից Մոսկվայում[3]։
Մեջբերումներ Վահագն Դարբինյանից
խմբագրելԵրջանկությունը երբեք կիսով չափ չի լինում. կամ երջանիկ ես, կամ` ոչ։ Եթե երջանիկ ես կոլեկտիվում, արդեն երջանիկ ես, եթե երջանիկ ես ընտանիքում, ուրեմն՝ արդեն երջանիկ ես... |
Աշխատություններ
խմբագրելԱշխատանքները վերաբերում են էպիլեպսիայի ախտորոշման և բուժման հարցերին։
- Էպիլեպսիան և պարօքսիզմալ վիճակները։ Կլինիկան, ախտորոշումը և բուժումը, Երևան, 1995։
- Նյարդային հիվանդություններ, ռուս. դասագիրք, 2002 (համահեղինակ)։
- Абдоминальная боль. Неврологические и гастроэнтерологические дифференциально-диагностические аспекты : Учеб. пособие, 1885.
- Современные методы терапии рассеянного склероза : Учеб. пособие, М., 1987.5:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Дарбинян Ваагн Жирайрович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Մոսկվայում 63 տարեկանում մահացել է հայտնի բժիշկ Վահագն Դարբինյանը