Վակուումի դիմադրություն
Վակուումի դիմադրություն, վակուումի ալիքային դիմադրություն, վակուումի իմպեդանս, ազատ տարածության իմպեդանս, ֆիզիկական հաստատուն, որը կապ է հաստատում վակուումով հաղորդվող էլեկտրամագնիսական ճառագայթման էլեկտրական և մագնիսական դաշտերի մեծությունների միջև։ Նշանակվում է Z0.
- ,
որտեղ -ն էլեկտրական դաշտի լարվածությունն է, -ը՝ մագնիսական դաշտի լարվածությունը։ Վակուումի դիմադրությունն ունի ճշգրիտ իռացիոնալ արժեք, որը մոտավորապես հավասար է 376,73031... օհմ[1]։
Վակուումի իմպեդանսը (ավելի ճիշտ, հարթ ալիքի ալիքային դիմադրությունը վակուումում) հավասար է μ0 մագնիսական հաստատունի կամ վակուումի թափանցելիության և c0 վակուումում լույսի արագության արտադրյալին։ Քանի որ մագնիսական հաստատունի և լույսի արագության թվային արժեքները ըստ սահմանման ֆիքսված են համապատասխանաբար ամպերով և մետրով, ազատ տարածության իմպեդանսի ճշգրիտ արժեքը նույնպես ըստ սահմանման ֆիքսվում է համապատասխան SI հիմնական միավորներով։
Տերմինաբանություն
խմբագրելԴիէլեկտրական օպտիկական միջավայրում տարածվող հարթ ալիքի համար համանման մեծությունը կոչվում է միջավայրի սեփական իմպեդանս, նշանակվում է հունարեն η (էտա) տառով։ Այսպիսով Z0 երբեմն կոչվում է նաև վակուումի սեփական դիմադրություն[2] և նշանակվում է η0[3]։ Այն բազմաթիվ ուրիշ անվանումներ էլ ունի, որոնցից են՝
Կապը այլ հաստատունների հետ
խմբագրելՎերը բերված սահմանումից և հարթ ալիքի համար Մաքսվելի հավասարումների լուծումից ստանում ենք՝
որտեղ
- -ն մագնիսական հաստատունն է,
- -ն՝ էլեկտրական հաստատունը,
- -ն՝ լույսի արագությունը վակուումում[10][11]։
-ի հակադարձ մեծությունը ( ) երբեմն կոչվում է վակուումի լրիվ հաղորդականություն (ադմիտանս) և նշանակվում ։
Ճշգրիտ արժեքը
խմբագրել1948 թվականից ՄՄՀ ամպեր միավորը սահմանվում է՝ μ0-ի թվային արժեքը ընտրելով ճիշտ 4π×10−7 Հն/մ։ Նույն ձևով, 1983 թվականից ՄՄՀ մետրը սահմանվում է՝ c0-ի արժեքի 299 792 458 մ/վ ընտրությամբ։ Հետևաբար,
- (ճշգրիտ)
կամ
- ։
Այս թիվը կարող է փոխվել, եթե 2018 թ․ ՄՀ հիմնական միավորները վերասահմանվեն՝ կիլոգրամի, ամպերի, կելվինի և մոլի սահմանումն ընտրվի համապատասխանաբար ըստ Պլանկի հաստատունի, տարրական էլեկտրական լիցքի, Բոլցմանի հաստատունի և Ավոգադրոյի հաստատունի ճշգրիտ թվային արժեքների[12]։
120π-մոտարկում
խմբագրել1990-ական թվականներից առաջ -ի մոտավոր արժեքը համարվում էր ։ Սա համարժեք է լույսի արագությունը 3×108 մ/վ վերցնելուն։ 1989 թ․ Չենգը գրում է, որ Հերցյան դիպոլի անտենայի ճառագայթման դիմադրությունը [3]
- [ոչ ճշգրիտ]։
Կիրառելով չափողականության վերլուծությունը, ավելի ճշգրիտ տեսքով այս բանաձևը գրվում է որպես
- ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Characteristic impedance of vacuum, Z0». The NIST reference on constants, units, and uncertainty: Fundamental physical constants. NIST. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Haslett, Christopher J. (2008). Essentials of radio wave propagation. The Cambridge wireless essentials series. Cambridge University Press. էջ 29. ISBN 978-0-521-87565-3.
- ↑ 3,0 3,1 David K Cheng (1989). Field and wave electromagnetics (Second Edition ed.). New York: Addison-Wesley. ISBN 0-201-12819-5.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ Անգլիալեզու գրականության մեջ հաճախ «ազատ տարածությունը» կիրառվում է որպես վակուումի հոմանիշ
- ↑ Guran, Ardéshir; Mittra, Raj; Moser, Philip J. (1996). Electromagnetic wave interactions. Series on stability, vibration, and control of systems. World Scientific. էջ 41. ISBN 978-981-02-2629-9.
- ↑ Clemmow, P. C. (1973). An introduction to electromagnetic theory. University Press. էջ 183. ISBN 978-0-521-09815-1.
- ↑ Kraus, John Daniel (1984). Electromagnetics. McGraw-Hill series in electrical engineering. McGraw-Hill. էջ 396. ISBN 978-0-07-035423-4.
- ↑ Cardarelli, François (2003). Encyclopaedia of scientific units, weights, and measures: their SI equivalences and origins. Springer. էջ 49. ISBN 978-1-85233-682-0.
- ↑ Ishii, Thomas Koryu (1995). Handbook of Microwave Technology: Applications. Academic Press. էջ 315. ISBN 978-0-12-374697-9.
- ↑ With ISO 31-5, NIST and the BIPM have adopted the notation c0 for the speed of light in free space.
- ↑ "Current practice is to use c0 to denote the speed of light in vacuum according to ISO 31. In the original Recommendation of 1983, the symbol c was used for this purpose." Quote from NIST Special Publication 330, Appendix 2, p. 45 Արխիվացված 2016-06-03 Wayback Machine
- ↑ Michael Kuehne (2012 թ․ մարտի 22). «Redefinition of the SI». Keynote address, ITS9 (Ninth International Temperature Symposium). Los Angeles: NIST. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.