Մագնիսական դաշտի լարվածություն
Մագնիսական դաշտի լարվածություն, վեկտորական ֆիզիկական մեծություն, միջավայրում մագնիսական դաշտի քանակական բնութագրերից։ Նշանակումը՝ ։
Հատկություններ
խմբագրելԸնդհանուր դեպքում մագնիսական դաշտի լարվածությունը կախված է ժամանակից և տարածական կոորդինատներից։ Բավարարում է Մաքսվելի հավասարումներին։
Միավորների ՍԳՎ համակարգում -ը մագնիսական դաշտի մյուս ավելի հիմնական բնութագրի՝ մագնիսական ինդուկցիայի վեկտորի հետ կապված է
առնչությամբ, որտեղ M-ը մագնիսացման վեկտորն է, այսինքն՝ միջավայրի միավոր ծավալի մագնիսական մոմենտը։
Իզոտրոպ միջավայրի դեպքում և վեկտորները կապված են պարզ գծային առնչությամբ՝
(ՍԳՎ համակարգում), որտեղ -ն միջավայրի մագնիսական թափանցելիությունն է։ Վակուումում և մագնիսական դաշտի լարվածությունը համընկնում է մագնիսական դաշտի ինդուկցիային։
Չափման միավորներ
խմբագրելՍԳՎ համակարգում մագնիսական դաշտի լարվածության չափման միավորը էրստեդն է, իսկ Միավորների միջազգային համակարգում՝ ա/մ-ը (1 է= 79.6 ամպեր/մ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 506)։ |