Վախթանգ Թագավորազն
Վախթանգ Թագավորազն (անհայտ - 1214), 1182-1214 թվականներին Հաթերքի և ամբողջ Խաչենի իշխանապետության հայ իշխան[1]։
Վախթանգ Թագավորազն | |
Ծննդյան օր | անհայտ |
---|---|
Վախճանի օր | 1214 |
Հայր | Հասան Կրոնավորյալ |
Հասան իշխանի և Մամկանի (Կյուրիկյան) որդին։ Ամուսնացած է եղել Արզուխաթունի (Արծրունի) հետ։ Հորից ժառանգել է ամբողջ Խաչենի տարածքի նկատմամբ սյուզերային իրավունքները[2]։ Վախթանգ Թագավորազնի պալատում 1184 թվականին Մխիթար Գոշն ավարտել է իր հայտնի «Դատաստանագիրքը»[2]։ Երկու որդիներից կրտսեր Գրիգորը մահացել է մանուկ հասակում, ավագ որդին՝ Հասանը, զոհվել է սելջուկ թուրքերի դեմ մղված մարտերում[3]։
Վախթանգի մահից հետո Հայաստանի Զաքարյան իշխանները Հաթերքի ունեցվածքը կիսել են վերին և ստորին Խաչենի միջև, որտեղ իշխում էին Հասան I-ը (Դոպի ամուսինը) և Վախթանգ II Տանգիկը (Հորիշախի) ամուսինը՝ Իվանե և Զաքարե Զաքարյանների փեսաները։
1214 թվականին Արզուխաթուն Արծրունին ամուսնու և որդիների գերեզմանի տեղում կառուցել է Դադիվանքի նոր տաճարը։