Վալերի Յուրիի Սարկիսով (հունիսի 6, 1951(1951-06-06)), ռուս ռեժիսոր, թատերական գործիչ։

Վալերի Սարկիսով
Ծնվել էհունիսի 6, 1951(1951-06-06) (73 տարեկան)
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Գործունեության տարիներ1986-2006
Մասնագիտացումկինոռեժիսոր և թատերական ռեժիսոր
Ոճ(եր)կատակերգություն, դրամա և մելոդրամա

Կենսագրություն

խմբագրել

Վալերի Սարկիսովը ծնվել է 1951 թվականի հունիսի 6-ին։ 1981 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Իր առաջին ներկայացումը բեմադրել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում՝ Ալեքսանդր Ռեմեզի «Ուղի» պիեսի հիման վրա։ Ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի այլ թատրոններում։

1983 թվականից սկսել է դասավանդել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետում, որտեղ էլ աշխատում է մինչ այժմ (2017)։ 1989 թվականից ղեկավարում է «Վալերի Սարկիսովի թատերախումբ»-ը[1]։

Թատերական աշխատանքներ

խմբագրել
Հեղինակ Ներկայացում
Ալեքսանդր Վոլոդին Հիսուսի մայրը
Լեոնիդ Անդրեև Անֆիսա
Ֆեոդոր Դոստոևսկի Կարամազով եղբայրները
Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին Կրեչինսկու հարսանիքը
Յուրի Օլեշա Զգացմունքների ծուղակ

Ռեժիսոր

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
2006 Երջանկություն չէր լինի․․․
2004 Ամանորյա տղամարդիկ
1986 Ուղի (ֆիլմ-ներկայացում)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Саркисов Валерий Юрьевич». kino-teatr.ru/. 2010 թ․ ապրիլի 2. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.