Վալերի Չկալովի հուշարձան

Վալերի Չկալովի հուշարձան (ռուս.՝ Памятник Валерию Чкалову), Նիժնի Նովգորոդի տեսարժան վայրերից մեկը։ Գտնվում է Նիժնի Նովգորոդի Կրեմլի Սուրբ Գեորգիի աշտարակի մոտ, կառուցվել է խորհրդային օդաչու Վալերի Չկալովի պատվին, որը Հյուսիսային բևեռով անվայրէջք թռիչք է կատարել ԽՍՀՄ-ից ԱՄՆ (Մոսկվա-Հյուսիսային բևեռ-Վանկուվեր)։ Հուշարձանից դեպի Վոլգա գետ սանդուղք է իջնում, որը հայտնի է որպես «Չկալովի աստիճաններ»։

Վալերի Չկալովի հուշարձան
Վալերի Չկալովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետIvan Taranov? և Viktor Andreyev?
Ստեղծում1940
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Նովգորոդ
Շինության ձևԼաբրադորիտե հուշարձան
ՆյութԼաբրադորիտ
Ներկա վիճակկանգուն
 Monument to Valery Chkalov Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վալերի Չկալովի ժամանակակից հուշարձանի տեղում 17-րդ դարի սկզբին հիմնադրվել է Պրոիսխոժդենսկի կանանց վանական համալիրը, որն այժմ կոչվում է Կրիստովոզդվիժենսկի և ներկայիս վայր է տեղափոխվել 1815 թվականին՝ Լյադովի հրապարակի մոտ։ Վանքի ավերված կառույցները պահպանվել են մինչև 1840 թվականը, երբ Կրեմլի հարակից տարածքներում բոլոր շենքերը քանդվում էին և պատերի շրջակայքում ստեղծվում հանգստի գոտիներ, զբոսայգիներ։

Լեգենդար օդաչուի հուշարձանը բացվել է 1940 թվականի դեկտեմբերի 15-ին, նրա մահվան երկրորդ տարելիցի օրը[1]։ Հուշարձանի հեղինակն է Չկալովի ընկերը՝ Իսահակ Մենդելևիչը, որոնց հետ միասին նրանք այս տեղն ընտրել էին Մաքսիմ Գորկու հուշարձանի համար։ Այս աշխատանքի համար Մենդելևիչը պարգևատրվել է Ստալինյան մրցանակով։ Հուշարձանի ճարտարապետներն են Իվան Տարանովը և Վիկտոր Անդրեևը։

Հուշարձանի պատվանդանի մակերեսին ուրվագծված է Հյուսիսային կիսագնդի քարտեզը հերոսական անձնակազմի չվերթով՝ Չկալով-Բայդուկով-Բելյակով՝ դեպի Հեռավոր Արևելք և Հյուսիսային բևեռից դեպի Ամերիկա։ Պատվանդանը երեսապատված է լաբրադորիտով[2]։

 
Վալերի Չկալովի հուշարձան։ 2021

Պատվանդանին գրված են օդաչուի ծննդյան և մահվան ամսաթվերը՝ «Վալերի Չկալովին, մեր ժամանակի մեծ օդաչուին» մակագրությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник Валерию Чкалову». progulyaemsya.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  2. loginov_lip (2015 թ․ դեկտեմբերի 14). «Памятник Валерию Чкалову в Нижнем Новгороде на Волжской набережной». Логинов Алексей. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.