Վալերի Հարությունյան

քաղաքական գործիչ

Վալերի Զորաբի Հարությունյան (ապրիլի 2, 1954(1954-04-02), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր[1]։

Վալերի Հարությունյան
Ծնվել էապրիլի 2, 1954(1954-04-02) (70 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Վալերի Հարությունյանը ծնվել է 1954 թվականի ապրիլի 2-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1961-1971 թվականներին սովորել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1971-1976 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ավարտել է գերազանցությամբ։

1976-1977 թվականներին եղել է Երևանի ավտոբեռնիչների գործարանի ճարտարագետ։ 1977-1978 թվականներին եղել է Երևանի «Ինտուրիստ» ավտոբազայի գլխավոր մեխանիկ, իսկ 1978-1981 թվականներին՝ Ասկերանի «Գյուղտեխնիկա» միավորման ավագ ճարտարագետ։ 1981-1985 թվականներին եղել է նույն միավորման գլխավոր ճարտարագետ։ 1985 թվականին «Գյուղտեխնիկա» միավորման կառավարիչ։ 1987 թվականի մարտին Ասկերանի շրջանի մեքենայացման ձեռնարկության տնօրեն։

1993-1995 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

1995-2005 թվականներին եղե; է Ստեփանակերտի «Ագրոսերվիս» ՓԲԸ-ի տնօրեն։

2005 թվականի հունիսի 19-ին Ստեփանակերտի թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր[2]։ Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[3]։

2007 թվականի նոյեմբերի 1-ին նշանակվել է նորաբաց «Արցախ ՀԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն։ 2008 թվականի մայիսին եղել է «Արցախ ՀԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ 2009 թվականի մարտի 4-ին շնորհվել է Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի դոկտորի կոչում։ 2010 թվականի հունիսից դեկտեմբերը եղել է Ստեփանակերտի «Ագրոսերվիս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ 2010 թվականի դեկտեմբերից եղել է «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2014 թվականի նոյեմբորից «Հիդրոսերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տես նաև խմբագրել

Ազատ հայրենիք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հարությունյան Վալերի Զորաբի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները». news.am. 2023 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել