Վալերի Յուրևիչ Բոնդար (ուկրաիներեն՝ Валерій Юрійович Бондар,փետրվարի 27, 1999(1999-02-27)[1][2], Խարկով, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Շախտյոր» ակումբի և Ուկրաինայի հավաքականի պաշտպան։

Վալերի Բոնդար
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1999(1999-02-27)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Խարկով, Ուկրաինա
Հասակ 1,85 մետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Վալերին Սդյուշորի «Շախտյորի» սան է, որտեղ պարապել է 2007 թվականից։ 2018/19 մրցաշրջանում սկսել է ներգրավվել «Շախտյորի» մեծահասակների թիմի մարզումներին և հանդիպումներին: 2019 թվականի մայիսի 4-ին Ուկրաինայի առաջնությունում «Դոնեցկի» թիմի կազմում նորամուտն է նշել՝ «Լվովի» դեմ խաղում[3]։ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին առաջնությունում իր նորամուտի գոլն է խփել Պոլտավայի «Վորսկլայի» դեմ խաղում (4:0)[4]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Ուկրաինան ներկայացրել է պատանեկան և երիտասարդական մակարդակով։ Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի 2019 թվականի առաջնությանը և եղել է նրա ավագը։ Այս մրցաշարում մասնակցել է բոլոր 7 հանդիպումներին: Ուկրաինայի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն՝ հաղթելով այս մրցաշարում[5]։

2020 թվականի նոյեմբերի 11-ին Ուկրաինայի հավաքականում նորամուտն է նշել՝ Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում (0:2)[6]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
«Շախտյոր» (Դոնեցկ)
  • Ուկրաինայի չեմպիոն (4)՝ 2018/19, 2019/20, 2022/23, 2023/24
  • Ուկրաինայի գավաթի գավաթակիր (2)՝ 2018/19, 2023/24
  • Ուկրաինայի սուպերգավաթակիր՝ 2021
Ուկրաինայի հավաքական
  • Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ 2019

Պարգևներ

խմբագրել
  • «Արժանիքների համար» III աստիճանի շքանշան (2019)[7]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Увеличили отрыв. В 27-м туре чемпионата Украины «Шахтер» принимал «Львов»». Արխիվացված է օրիգինալից 2019-05-04-ին. Վերցված է 2019-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. ««Шахтёр» не оставил шансов «Ворскле»». Արխիվացված է օրիգինալից 2019-09-27-ին. Վերցված է 2019-09-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Сборная Украины обыграла Корею и стала чемпионом мира среди игроков не старше 20 лет
  6. «Бондарь дебютировал в сборной Украины». Արխիվացված է օրիգինալից 2021-01-18-ին. Վերցված է 2020-11-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Указ Президента України № 521/2019 від 15 липня 2019 року «Про відзначення державними нагородами України членів молодіжної збірної команди України U-20 з футболу»». Արխիվացված է օրիգինալից 2019-07-16-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 26 (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել