Վալեսկա Գրիզեբախ

գերմանացի ռեժիսոր

Վալեսկա Գրիզեբախ (գերմ.՝ Valeska Grisebach, հունվարի 4, 1968(1968-01-04)[1][2], Բրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ռեժիսոր։

Վալեսկա Գրիզեբախ
Ծնվել էհունվարի 4, 1968(1968-01-04)[1][2] (56 տարեկան)
ԾննդավայրԲրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա[3]
Մասնագիտացումկինոռեժիսոր, մոնտաժող և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 1007136

Կենսագրություն խմբագրել

Վալեսկա Գրիզեբախը ծնվել է 1968 թվականին Բրեմենում։ Փիլիսոփայություն և գերմաներեն է սովորել Բեռլինում, Մյունխենում և Վիեննայում։ Վիեննայի կինոակադեմիայում 1993 թվականից ուսանել է նաև ռեժիսուրա Պետեր Պացակի, Վոլֆգանգ Գլյուքի և Միխայել Հանեքեի մոտ[4]։ Նրա «Եղիր իմ աստղը» ավարտական ֆիլմը 2002 թվականին ներկայացվել է Ադոլֆ Գրիմե մրցանակին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է Կինոքննադատների մրցանակին և ստացել Թուրինի կինոփառատոնի Մեծ մրցանակը։ Երկրորդ խաղարկային ֆիլմը՝ «Բաղձանքը», առաջին անգամ ցուցադրվել է 2006 թվականին Բեռլինալեի մրցութային ծրագրում։ Ֆիլմը բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում՝ Ժյուրիի հատուկ մրցանակին Բուենոս Այրեսում, Աստուրիասի մեծ մրցանակին Խիխոնի միջազգային կինոփառատոնում և Ժյուրիի հատուկ մրցանակին Վարշավայի միջազգային կինոփառատոնում։ «Վեսթերն» ֆիլմը 2017 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[5]։

Ֆիլմեր խմբագրել

  • Գոբի անապատում (1997 թ.)
  • Բեռլինո (1999 թ.)
  • Եղիր իմ աստղը (2001 թ.)
  • Բաղձանք (2006 թ.)
  • Վեսթերն (2017 թ.)

Մրցանակներ խմբագրել

  • 2001 թ. Առաջին քայլեր մրցանակ «Եղիր իմ աստղը» ֆիլմի համար
  • 2001 թ. Տորոնտոյի կինոփառատոնի մրցանակ «Եղիր իմ աստղը» ֆիլմի համար
  • 2001 թ. Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում Կինոքննադատների մրցանակ (Հատուկ հիշատակում) «Եղիր իմ աստղը» ֆիլմի համար
  • 2006 թ. Festival Internacional de Cine Independiente-ի ժյուրիի մրցանակ, Բուենոս Այրես
  • 2006 թ. Պեզարոյի կինոփառատոնի Lino Micciché մրցանակ
  • 2006 թ. Աստուրիասի մեծ մրցանակ Խիխոնի միջազգային կինոփառատոնում «Բաղձանք» ֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. «Վեսթերն». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  5. «Վեսթերն». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալեսկա Գրիզեբախ» հոդվածին։