Վալենտինոյի ամրոց (իտալ.՝ Castello del Valentino), պատմական կառույց Իտալիայի Թուրին քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Ամրոցը գտնվում է Պարկո դել Վալենտինո հանրային զբոսայգու տարածքում։ Ամրոցում տեղակայված է Թուրինի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը։ Այն Սավոյների արքայական պալատներից մեկն է և 1997 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։

Վալենտինոյի ամրոց
Նկարագրություն
Տեսակշատո, palazzo museum?, կրոնական թանգարան և museum of a public entity?
ՀասցեViale Mattioli, 39, - Torino[1] և Viale Pierandrea Mattioli 39, 10125 Torino[2][3]
Վարչական միավորԹուրին[4][2]
Երկիր Իտալիա[4]
Համալիրի մասՍավոյների արքայական պալատներ
Օգտագործում4
Ընթացիկ
սեփականատեր
Թուրինի պոլիտեխնիկական համալսարան
Կայքcastellodelvalentino.polito.it և castellodelvalentino.polito.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ
 Castello del Valentino Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Հնագույն ամրոցը գնում է Սավոյների արքայատոհմի դուքս Էմանուել Ֆիլիբերտը՝ Անդրեա Պալադիոյի խորհրդով։ «Վալենտինո» անունը, որն առաջին անգամ հիշատակվել է 1275 թվականին ծագել է Ս. Վալենտինի անունից, որի մասունքները երկրպագվում էին մոտակա եկեղեցում։ Ներկայիս ամրոցի շենքը այդ տեսքն է ստացել շնորհիվ արքայադուստր Քրիստինա Ֆրանսիացու, (1606–1663) դուքս Վիկտոր Ամադեո I Սավոյացու կնոջ, որն ամրոցում բնակվել է 1630 թվականից։ Ճարտարապետ Կարլո դի Կաստելամոնտեն էականորեն վերանորոգել է ամրոցը իր որդու՝ Ամեդեոյի օգնությամբ։ աշխատանքները սկսվել են մոտավորապես 1633 թվականին և շարունակվել մինչև 1660 թվականը։ Ամրոցն ունի պայտաձև հատակագիծ, չորս ուղղանկյունաձև աշտարակներով, յուրաքաքանչյուրը մի անկյունում և մարմարե սալահատակով լայն, ներքին բակ։ Վերին կեղծ հարկերի առաստաղները կառուցված են բացառապես «տրանսալպինո» ֆրանսիական ոճով։ Ամրոցը մեծ մասամբ կրում է բարոկկո ոճին յուրահատուկ հատկանիշներ։ Ճակատամասին պատկերված է Սավոյների մեծամասշտաբ զինանշանը։ 19-րդ դարի սկզբներին ամրոցում փոքրածավալ փոփոխություններ արվեցին, այս անգամ ևս 17-րդ դարի կահույքի մեծ մասը փոխարինվեց ֆրանսիականով։ Հաջորդ կես դարի ընթացքում ամրոցը հիմնականում անտեսվեց և հայտնվեց աղետալի վիճակում։ 1860 թվականին, երբ որոշվեց այնտեղ տեղավորել Թուրինի համալսարանի ինժեներական ֆակուլտետը, ամրոցում վերանորոգման աշխատանքներ կատարվեցին և գործի դրվեցին դրա պահպանմանն ուղղված քայլեր։ Այսօր այն Թուրինի Պոլիտեխնիկական Համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի կենտրոնական շենքն է։ Ամրոցի շրջակայքում պահպանվել է Թուրինի պատմական բուսաբանական այգին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  4. 4,0 4,1 archINFORM (գերմ.) — 1994.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինոյի ամրոց» հոդվածին։