Վալենտինա Բերգամասկի

իտալացի ֆուտբոլիստ

Վալենտինա Բերգամասկի (իտալ.՝ Valentina Bergamaschi, հունվարի 22, 1997(1997-01-22)[1], Վառեսե, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստուհի, «Միլանի» և Իտալիայի հավաքականի հարձակվող։ 2014 թվականի աշխարհի և Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր, Շվեյցարիայի 2017 թվականի չեմպիոն և գավաթակիր։

Վալենտինա Բերգամասկի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1997(1997-01-22)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Վառեսե, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 160 սանտիմետր
Քաշ 57 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Իտալիա Կարավատե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2014 Իտալիա Ալտո Վերբանո
2014—2015 Շվեյցարիա Ռապիդ Լուգանո
2015—2016 Շվեյցարիա Լուգանո 1976
2016—2017 Շվեյցարիա Նոյնկիրխ
2017—2018 Իտալիա Բրեշիա 14 (7)
2018— Իտալիա Միլան 41 (4)
Ազգային հավաքական
2014 Իտալիա Իտալիա (մինչև 17) 15 (6)
2015—2016 Իտալիա Իտալիա (մինչև 19) 9 (10)
2016— Իտալիա Իտալիա 25 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 11.04.2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24.02.2021

Կարիերա խմբագրել

Ակումբներ խմբագրել

Վալենտինա Բերգամասկին ծնվել է 1997 թվականի հունվարի 22-ին, Վարեսում։ Ֆուտբոլ խաղալ սկսել է Կարավատե քաղաքի մանկական թիմում։ 2011/12 մրցաշրջանից առաջ պայմանագիր է կնքել «Ալտո Վերբանոյի» հետ, որը հանդես էր գալիս D սերիայում։ 2014 թվականի ամռանը Վալենտինան տեղափոխվել է Շվեյցարիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Ռապիդ» (Լուգանո)։ 2014/15 մրցաշրջանի արդյունքներով ակումբը հաղթել է առաջնությունում և դուրս եկել բարձրագույն դիվիզիոն։ Հաջորդ մրցաշրջանից առաջ կանանց թիմն առանձնացել է տղամարդկանց ակումբից և վերանվանվել «Լուգանո 1976»[2]։

2018 թվականին Բերգամասկին տեղափոխվել է «Նոյնկիրխ»։ Թիմի կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Շվեյցարիայի գավաթակիր, նվաճել ոսկե մեդալներ և դարձել առաջնության լավագույն ռմբարկու։ 2017 թվականի հունիսին «Նոյնկիրխը» ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է առաջնությունից։ Մեկ ամիս անց Վալենտինան տեղափոխվել է «Բրեշիա»[2]։

2018 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Միլանի» հետ[2]։

Հավաքական խմբագրել

2014 թվականին Վալենտինան Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[3]։ 2019 թվականի մայիսին նա ընդգրկվել է Իտալիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությանը[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Նոյնկիրխ

  • Շվեյցարիայի չեմպիոն - 2016/17
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2016/17

  Բրեշիա

  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 «Buon compleanno a Valentina Bergamaschi». acmilanwomen.it (իտալերեն). AC Milan Women. 2019 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  3. «Valentina BERGAMASCHI». fifa.com (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  4. «Italy name Women's World Cup squad». football-italia.net (իտալերեն). Tiro Media Ltd. 2019 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել