Վալդի Շվարցենբախ
Վալդի Շվարցենբախ (գերմ.՝ Schwarzenbach am Wald), կոմունա Գերմանիայում` Բավարիա երկրամասի Հոֆ շրջանում։
Համայնք | |||
---|---|---|---|
Վալդի Շվարցենբախ | |||
Schwarzenbach am Wald | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | Բավարիա | ||
Շրջան | Հոֆ | ||
Ղեկավար | Դիտեր Ֆրանկ | ||
Մակերես | 36,50 կմ² | ||
ԲԾՄ | 686 մ | ||
Բնակչություն | 4807 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 09289 | ||
Փոստային ինդեքս | 95131 | ||
Փոստային դասիչ | 95131 | ||
Ավտոմոբիլային կոդ | HO | ||
09 4 75 169 | |||
Պաշտոնական կայք | schwarzenbach-wald.de | ||
| |||
Ենթարկվում է Վերին Ֆրանկոնիայի վարչական շրջանին։ Բնակչությունը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կազմում է 4764 մարդ[1]։ Զբաղեցնում է՝ 36,50 կմ² տարածք։ Պաշտոնական կոդ 09 4 75 169։
Աշխարհագրական Դիրքը խմբագրել
Վալդի Շվարցենբախը գտնվում է Դոբլա լեռան ստորոտին գեղատեսիլ Ֆրանկենվալդ բնական այգում։ Դոբրա լեռը համարվում է Ֆրանկենվալդի բարձր կետը։
Զբոսաշրջությունը և սպորտը խմբագրել
Հետիոտնային զբոսաշրջիկային ուղիներ խմբագրել
Վալդի Շվարցենբախը համարվում է հիասքանչ վայր բացօթյա հանգստի համար։ Քաղաքը գտնվում է Ֆրանկենվալդ այգու ամենակենտրոնում, որը հանդիսանում է լավագույն վայրը հետիոտն ուղիների սիրահարների համար։ Քաղաքի միջով անցնում է տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային ուղիներ։
Հետիոտնային հանգստի սիրահարների համար Վալդի Շվարցենբախն առաջարկում է 165 կմ հետիոտային ուղիներ, որը միավորված է 18 ուղիներ, որոնք զանազանվում են դժվարությամբ (6 սովորական, 11 միջին բարդության և 1 դժվար)։
- Hühnergrund-Weg 7,5 կմ – սովորական
- Rodachrangen-Weg 6,9 կմ – սովորական
- Schlagberg-Weg 12,0 կմ – սովորական
- Stadtrundweg 5,0 կմ – սովորական
- Türkengrund-Weg 11,0 կմ – սովորական
- Waldeck-Weg 11,4 կմ – սովորական
- Großvater-Weg 12,2 կմ – միջին բարդության
- Hohentannen-Weg 8,2 կմ – միջին բարդության
- Oberland-Weg 10,5 կմ – միջին բարդության
- Panoramaweg 12,6 կմ – միջին բարդության
- Prinz-Luitpold-Weg 19,6 կմ – միջին բարդության
- Reitzenstein-Weg 12,2 կմ – միջին բարդության
- Rodachtal-Weg 12,1 կմ – միջին բարդության
- Süßengut-Weg 14,0 կմ – միջին բարդության
- Winterwanderweg 11,8 կմ – միջին բարդության
- Zegasttal-Weg 7,9 կմ – միջին բարդության
- Zum alten Grenzstein 8,8 կմ – միջին բարդության
- Thiemitztal-Weg 7,5 կմ - դժվար
Սկանդինավյան քայլք խմբագրել
2008 թվականից սկսած Վալդի Շվարցենբախում աշխատում է սկանդինավյան քայլք կենտրոն (անգլ. Nordic Walking) Դոբրաբերգ։ Սկանդինավյան քայլքի սիրահարների համար առաջարկում են երեք սերտիֆիկացված ճանապարհներ տարբեր բարդությունների.
Ճանապարհներ | Երկարությունը | Բարդության աստիճանը | Ընդհանուր վերելքը | Перепады высоты |
---|---|---|---|---|
Bad Brückenauer – Trail | 5 կմ | Հեշտ / երկնագույն | 82 մ | 56 մ |
Ortlam - Trail | 6,80 կմ | Միջին բարդության / կարմիր | 140 մ | 104 մ |
Haas Fertigbau - Trail | 12 կմ | դժվար / սև | 311 մ | 221 մ |
Լեռնային հեծանիվ խմբագրել
Վալդի Շվարցենբախն առաջարկում է սպորտի օպտիմալ պայմաններ լեռնային հեծանիվների արշավների համար։ Տարածաշրջանում կան բազմաթիվ ճանապարհներ, որտեղ այդ սպորտաձևի սիրահարները կարող են փորձել իրենց։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung – Fortschreibung des Bevölkerungsstandes, Quartale (hier viertes Quartal, Stichtag zum Quartalsende)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդի Շվարցենբախ» հոդվածին։ |