Արքայազն Եվգենի Նապոլեոն Նիկոլայ (շվեդերեն՝ Eugen Napoleon Nikolaus, օգոստոսի 1, 1865(1865-08-01)[1][2][3], Դրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա - օգոստոսի 17, 1947(1947-08-17)[1][2][3], Hedvig Eleonora parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), Ներքեի դուքս, Շվեդիայի թագավոր Օսկար 2-րդի և նրա կին Սոֆիայի չորրորդ և կրտսեր որդին։ 1894 թվականից Անդրեաս առաքյալի շքանշանի, իսկ 1904 թվականի հունվարի 21-ից՝ Նորվեգական առյուծ շքանշանի ասպետ է[4][5]։ Հայտնի է նաև որպես գեղանկարիչ, արվեստասեր և մեկենաս[6]։

Եվգենի Շվեդացի
Prins Eugen, Svenskt porträttgalleri.jpg
Ծնվել էօգոստոսի 1, 1865(1865-08-01)[1][2][3]
ԾննդավայրԴրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Վախճանվել էօգոստոսի 17, 1947(1947-08-17)[1][2][3] (82 տարեկան)
Մահվան վայրHedvig Eleonora parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունռազմական գործիչ, մեկենաս, գծանկարիչ և նկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, King Haakon VII Freedom Cross, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Փրկիչի շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան, Սև արծվի շքանշան, Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի ասպետ և Սուրբ Ստանիսլավի շքանշան
Պաշտոնհերցոգ և Hereditary Prince?
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
ՀայրՕսկար III
ՄայրՍոֆիա Նասուացի
Commons-logo.svg Prince Eugén, Duke of Närke Վիքիպահեստում

Կենսագրություն և արվեստԽմբագրել

Մասնավոր միջին կրթությունն ստանալուց հետո արքայազն Եվգենին 1885-1886 թվականներին Ուփսալայում՝ Վիլհելմ ֆոն Գեգերֆելդիի մոտ, ուսանել է գեղանկարչություն։ Այնուհետև՝ 1887-1889 թվականներին, Փարիզում աշակերտել է Լեոն Բոննային, Ալֆրեդ Ռոլ Ֆիլիպին, Անրի Ժերվեին, Պիեռ Պյուվի դը Շավանին:

 
Կվաստմակարբակեն (շվեդերեն՝ Kvastmakarbacken), Եվգենի արքայզնի թանգարանը Վալդեմարսուդեում

Վերադառնալով Շվեդիա՝ իրեն ամբողջովին նվիրել է բնանկարչությանը։ Աշխատանքների մեծ մասը ոճով մոտ է իմպրեսիոնիզմին։ Սթոքհոլմից հարավ գտնվող Տյուրեսոյում, Էրգորդենում (Վեստերգյոտլանդ, իսկ 1930-ական թվականներից՝ Շվեդիայի հյուսիսում գտնվող Սկոնե նահանգի Էստերլեն բնակավայրում ամառային հանգստի ժամանակ արքայազն Եվգենին նկարել է բնապատկերներ՝ Սյոդերմանլենդի, Սթոքհոլմի և Մելարեն լճի տեսարաններով[7]։

Արքայազն Եվգենին հայտնի է ոչ միայն որպես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի խոշորագույն շվեդ բնանկարիչներից մեկը, այլև որպես մոնումենտալ գեղանկարչության վարպետ։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Քաղաքը ջրի վրա» (1917-1922)՝ Ստոկհոլմի քաղաքապետարանում, «Սպիտակ գիշեր» (1899), «Ամառ» (1904)՝ Ստոկհոլմի Նորայի դպրոցում (անգլ.՝ Norra Latin Grammar School), ինչպես նաև «Կիրունայի եկեղեցու սեղանի բեմը» որմնանկարները։

1899 թվականին նա այգի և դղյակ է գնել Վալդեմարսուդեում (շվեդերեն՝ Waldemarsudde)՝ Սթոքհոլմի Յուրգորդեն կղզում։ 1905 թվականին ճարտարապետ Ֆերդինանդ Բոբերգի նախագծով (մոդեռն ոճով) այնտեղ կառուցել է իր ոստանը։ Տունը և արվեստի գործերի իր հավաքածուն արքայազնը կտակել է Շվեդիային։ Այժմ այն թանգարան է, որտեղ գտնվում է արքայազնի բնակարանը և 19-20-րդ դարերի շվեդական բնանկարչության լայն հավաքածու, որը ներառում է 3000 կտավ և Եվգենի արքայազնի գրաֆիկական ստեղծագործությունները։

Եվգենի արքայազնի աշխատանքները ցուցադրված են Շվեդիայի գլխավոր նկարչական միություններում, այդ թվում՝ Ստոկհոլմի ազգային թանգարանում և Գյոթեբորգի գեղարվեստական թանգարանում։

1945 թվականին՝ արքայազնի 80-ամյակի առթիվ, ստեղծվեց բարձր գեղարվեստական նվաճումների համար տրվող Արքայազն Եվգենիի մեդալը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eugen Napoleon Nicolaus (швед.) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugen Napoleon Nicolaus (դան.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eugen
  4. kongehuset.no - The Order of the Norwegian Lion
  5. Орден Святого Апостола Андрея Первозванного (1699—1917). Орден святой Великомученицы Екатерины (1714—1917). Списки кавалеров и кавалерственных дам", С. С. Левин, Москва, 2003, 102 стр., 300 экз.
  6. «Prince Eugens Waldemarsudde»։ New York Times։ Վերցված է փետրվարի 3, 2013 
  7. «Prins Eugens Waldemarsudde»։ Prins Eugens Waldemarsudde։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 19, 2010-ին։ Վերցված է փետրվարի 3, 2013 

ԳրականությունԽմբագրել

  • Hans Henrik Brummer. Prins Eugen. Minnet av ett landskap. — Stockholm, 1998.

Արտաքին հղումներԽմբագրել