Վազգեն Միքայելի Օգանեսով (Հովհաննիսյան) (փետրվարի 20, 1920(1920-02-20), Հոռոմ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - մայիսի 23, 1993(1993-05-23), Երևան, Հայաստան), հայ խորհրդային զինվորական, Խորհրդային Միության հերոս (մայիսի 15, 1946), փոխգնդապետ։

Վազգեն Օգանեսով
Ծնվել էփետրվարի 20, 1920(1920-02-20)
ԾննդավայրՀոռոմ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էմայիսի 23, 1993(1993-05-23) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կատարել է 324 մարտական թռիչք, մասնակցել ավելի քան 67 օդային մարտի, ոչնչացրել հակառակորդի 23 ինքնաթիռ։ Հերոսի կոչման արժանացել է Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության և արիության համար։ Պատերազմի ավարտից հետո ծառայել է Գերմանիայում գտնվող խորհրդային զորքերում, եղել հրամանատարի տեղակալ։ 1949 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3 և այլ շքանշաններով։

ԿենսագրությունԽմբագրել

Վազգեն Հովհաննիսյանը ծնվել է Հայաստանի առաջին հանրապետությունում, Արթիկի շրջանի Հոռոմ գյուղում, 1920 թվականի փետրվարի 20-ին։ Սովորել է Բաքվի ավիաակումբում։ 1940 թվականից ծառայել է Կարմիր բանակում, իսկ 1941 թվականին ավարտել Թբիլիսիի ռազմական ավիացիոն օդաչուների դպրոցը։ Ավարտելուց հետո մինչև 1941 թվականի սեպտեմբերը ծառայել Իրանում գտնվող խորհրդային զորքերում, որից հետո փոխադրվել է Ղրիմի ռազմաճակատ՝ մասնակցելով Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, Կուրսկի ճակատամարտին, Լեհաստանի վերագրավմանը, Գերմանիայում մղված մարտերին։ 1941 թվականի դեկտեմբերից կրտսեր լեյտենանտ Օգանեսովը «Հայրենական Մեծ պատերազմի» ճակատներում ծառայել է 347-րդ օդային գնդում։ Ռազմական թռիչքների մեծ մասը կատարել է Յակ-9-ով, բայց նաև կռվել է Ի-153, Յա կ-1 և Յա կ-3-ով։ Հրամանատարությունը նրան համարում էր 16-րդ Օդային բանակի լավագույն հետախույզ։

Ընդգրկված է եղել «Ստալինյան բազեներ» խորհրդանշական խմբի կազմում։ Պատերազմի ամբողջ ընթացքում կատարել է 324 հաջողված մարտական թռիչք, 75 օդային մարտերում անձամբ խոցել է 23 ինքնաթիռ։ Այդ ընթացքում նրա ինքնաթիռը խոցվել է միայն մեկ անգամ։

Վազգեն Օգանեսովն իր վերջին մարտական թռիչքը կատարել է Բեռլինի մարտերի ժամանակ։ Հաղթանակի նախօրեին պետք էր կանխել պաշարված Բեռլինից հիտլերյան ռեյխի՝ գերմանական ղեկավարության թռիչքը՝ անձամբ Հիտլերի գլխավորությամբ։ 1945 թվականի ապրիլի 27-ի երեկոյան հայտնի դարձավ, որ, կորցնելով բոլոր օդանավակայանները Բեռլինում և նրա շրջակայքում, գերմանական բարձրագույն հրամանատարությունը թռիչքի և վայրէջքի համար պատրաստվում է օգտագործել Տիերգարդեն այգու գլխավոր պողոտան։ Այս լուրը հաստատեց 3-րդ ԻԱԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ Սավիցկին։ Դեպքերի նկարագրությունը կարդում ենք օդուժի մարշալ Ռուդենկոյի պատմություններում. «Սավիցկիի զեկույցից անմիջապես հետո ես կանչեցի իմ տեղակալ գեներալ Սենատորովին և բանակի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ Բրայկոյին։ Միասին որոշեցինք, որ անհրաժեշտ է ձեռնարկել արտակարգ միջոցառումներ։ Առաջին հերթին ուշադիր հետախուզենք տարածքը, օդանավակայանի ճշգրիտ դիրքը, եղած օդանավերի քանակը, զենիթային միջոցները։ Նման հանձնարարություն կարող էին կատարել միայն փորձառու հետախույզները։ Չեմ հիշում, թե ով, կարծես Բրայկոն էր, որ տվեց ավագ լեյտենանտ Օգանեսովի անունը։ Ես լավ գիտեի այդ անվախ օդաչուին։ Իր հաշվին մինչև պատերազմի ավարտը կար գրեթե երեք հարյուր մարտական թռիչք, նա անցկացրել էր ավելի քան 70 օդային մենամարտ, այդ թվում՝ խոցել էր թշնամու երկու տասնյակ ինքնաթիռ»։

Երկու ժամ չանցած ղեկավարությունը ստացավ ճշգրիտ տեղեկություն օդային հետախուզությունից։ Նրանք բացահայտել էին երկու ծածկված թեթև տրանսպորտային ինքնաթիռ, որոնք գտնվում էին այգու մուտքի մոտ և պահպանվում էին տանկերով։ Որոշվել էր անմիջապես ռմբակոծել և հարձակվել օդանավակայանի վրա, որը պայմանականորեն անվանեցին «կայսերական»։ Իսկ ավագ լեյտենանտ Օգանեսովը կամավոր էր դարձել թիրախը ցույց տալու հարցում։ Նա թռչում էր ցածր բարձրության վրա, գրեթե շենքերի տանիքների վրայով։

Եվ ահա, ցույց տալով ինքնաթիռներն ու տանկերը, հերթը հասավ ռմբակոծիչներին, որոնք րոպեների ընթացքում վերացրին դրանք, սակայն անհանգիստ Օգանեսովը որոշեց շրջադարձ կատարել և համոզվել, որ օդանավակայանը վերածվել էր մետաղի կույտի։ Նա շտապեց հաղորդել ռադիոյով. «Ծրագրի նպատակը ոչնչացված է։ Առաջադրանքը կատարված է...»: Հանկարծ նրա ձայնը կտրվեց. թշնամու արկերից մեկը խոցել էր Օգանեսովի ինքնաթիռը, իսկ ինքը վիրավորվել էր։ Սակայն, փորձը և տոկունությունը օգնեցին օդաչուին ապահով կերպով իջեցնել ինքնաթիռը։ Ավելի ուշ, այդ հերոսության համար նրան շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։

Օգանեսովն իր գործունեության ողջ ընթացքում պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի (երեք անգամ) շքանշաններով, ինչպես նաև կարմիր աստղով և ուրիշ շատ շքանշաններով։

Պատերազմից հետո շարունակել է ծառայել ԽՍՀՄ օդային ուժերում։ 1956 թվականին, գեներալ-լեյտենանտ, թոշակի է անցել։ Ապրել է Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում` Բաքվի կենտրոնում, աշխատել որպես հացաբուլկեղենի գործարանի գլխավոր ինժեներ։

1990 թվականին ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Երևան՝ փախչելով Բաքվի հայկական ջարդերից։ Հայաստանում նրա տաղանդն ու փորձը օգնեցին նորաստեղծ հայկական բանակին և նա սկսեց զբաղվել հայ օդաչուների վերապատրաստմամբ։

Մահացել է 1993 թվականի մայիսի 23-ին՝ 73 տարեկան հասակում։ Թաղված է Երևանի Թոխմախ գերեզմանոցի պատվավոր գերեզմանատանը։

ԱղբյուրներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 511