Վազգեն Ամարյան
հայ թարգմանիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Գուրգենի Ամարյան (դեկտեմբերի 8, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 2, 1992), հայ թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ 1980 թվականից։
Վազգեն Ամարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1941 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 2, 1992 (50 տարեկան) |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1961) և Երևանի պետական համալսարան (1977) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Հայֆիլմ, Հայրենիքի ձայն, Գրքերի աշխարհ և Գրական թերթ |
Վազգեն Ամարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևանում։ 1958-1961 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1977 թվականին սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հեռակա)։ 1960-1963 թվականներին աշխատել է հաշվիչ մեքենաների ինստիտուտում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, շինարարությունում։ 1965-1966 թվականներին եղել է Հայաստանի կինոսիրողների ընկերության պատասխանատու քարտուղարը։ 1967-1969 թվականներին աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում որպես գրական աշխատող, 1969 թվականին «Գրքերի աշխարհ» ամսաթերթում որպես պատասխանատու քարտուղար, 1974-1979 թվականներին՝ «Գրական թերթում»[1]։
Վ. Ամարյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
խմբագրել- Մայն Ռիդ, Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 4 (գրքում տեղ գտած «Փոքրիկ ծովագայլը կամ ուղևորություն նավամբարի խորքում» վեպը թարգմանել է Վ. Ամարյանը), Երևան, «Հայաստան», 1975, 600 էջ։
- Մաքսուդ Իբրահիմբեկով, Գժտություն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 79 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 39.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Ամարյան» հոդվածին։ |